ՀՀ պետական բյուջեն շեղվել է ճանապարհից․ ինչ է ասում «Լույս հիմնադրամի» վերլուծությունը
Վերլուծություն |
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-հունիս ամիսներին։
Այսպես՝
Տարեսկզբի ցածր աճերի համեմատ՝ 2025թ. մայիսից սկսած տնտեսական ակտիվության աճի (ՏԱՑ) տեմպն արագացել է՝ հիմնականում բազայի էֆեկտի հաշվին։ Հունիսին ՏԱՑ-ը թեև որոշակի դանդաղել է մայիսի համեմատ, սակայն հունվար-հունիս ամիսների կուտակային ՏԱՑ-ը շարունակել է արագանալ՝ հասնելով 6.3%-ի՝ հունվար-մայիսի 5.7%-ի համեմատ։ Աճի տեմպի արագացումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության անկման տեմպի մեղմմամբ։
Արտահանման ցուցանիշները մնում են բավական ցածր մակարդակում։ Արտահանման անկման տեմպը որոշակիորեն մեղմվել է, սակայն մնում է բավական խոր անկման մակարդակում։ 2025թ. հունվար-հունիս ամիսների կուտակային անկումը կազմել է 52.8%:
Անկման նման մեծ ծավալները հիմնականում պայմանավորված են ոսկու վերաարտահանման ծավալների չեզոքացմամբ։ Սակայն, եթե նույնիսկ այդ մասով ճշգրտենք արտահանման ցուցանիշները, ապա աճը կկազմի ընդամենը 1.1%, որը բավական ցածր է և հուշում է վերջին տարիներին արտահանման պոտենցիալի կորստի մասին:
Պետական բյուջեի կատարումն էականորեն շեղվել է պլանավորվածից։ Թեև բյուջեի եկամուտների մասով փաստացի ցուցանիշները գերակատարվել են պլանի համեմատ, ծախսերն էականորեն թերակատարվել են (240.2 մլրդ դրամով կամ 14.0%-ով)։ Ինչպես և կարելի էր սպասել, թերակատարման էական մասը (շուրջ 101.7 մլրդ դրամը) բաժին է ընկնում կապիտալ ծախսերին։
Կառավարությունը շեղվում է նախապես պլանավորված քաղաքականությունից, ինչը բնականաբար կարող է ունենալ էական բացասական տնտեսական հետևանքներ։ Կապիտալ ծախսերի թերակատարումը (շուրջ 25.6%) էական բացասական ազդեցություն կարող է ունենալ տնտեսության կարևոր ենթակառուցվածքների արդիականացման ընթացքի վրա՝ դանդաղեցնելով տնտեսական զարգացումը և երկարաժամկետ աճի ներուժը։ Հայտնի է, որ կապիտալ ծախսերի թերակատարման խնդիրը խրոնիկ բնույթ ունի, սակայն դրա լուծման ուղղությամբ տեսանելի քայլեր չեն ձեռնարկվում։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Վերլուծություն | 2026/05/11 17:21
Ինչպես ստեղծել պրոֆեսիոնալ թիմ, որը մշտապես կատարելագործվում է
Պրոֆեսիոնալ թիմ կառուցելը վերջնակետ չէ, այլ շարունակական ընթացք:
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․