Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է

Քոթոթները մոտ մեկ ամսական են և երկար ժամանակ մնացել են առանց մայրական կաթի ու ջերմության։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից (FPWC) հայտնում են, որ մայիսի 4-ին Ջերմուկում հայտնաբերված գորշ արջի երկու քոթոթներից մեկն անկել է։ Մասնագետների փոխանցմամբ՝ մյուս քոթոթի վիճակը մնում է փոփոխական, և յուրաքանչյուր ժամը կարող է վճռորոշ լինել նրա կյանքի համար։

Ինչու՞ է վիճակը կրիտիկական Քոթոթները մոտ մեկ ամսական են և երկար ժամանակ մնացել են առանց մայրական կաթի ու ջերմության։ Հիմնադրամի մասնագետները նշում են, որ նման վաղ տարիքում սննդի և հեղուկի բացակայությունը բերում է օրգանիզմի կտրուկ ջրազրկման և ներքին օրգանների աշխատանքի խաթարման։

Նախապատմություն Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Ջերմուկի հենապատերից մեկի վրա հայտնաբերվել էին ՀՀ Կարմիր գրքում գրանցված գորշ արջի երկու անօգնական քոթոթ։ Չնայած արտաքին վնասվածքների բացակայությանը, կենդանիները ծայրահեղ թույլ էին և անմիջապես տեղափոխվել էին Ուրցաձորի ապաստարան՝ պատշաճ խնամք ստանալու նպատակով։

Այս պահին մասնագետներն անում են հնարավորը՝ երկրորդ քոթոթի կյանքը փրկելու և հետագայում նրան վայրի բնություն վերադարձնելու համար։