ՌԴ-ի դեմ պատժամիջոցների էական մասը կպահպանվի. հնարավոր ռիսկերը՝ ՀՀ տնտեսության համար. զեկույց
Վերլուծություն |
Տնտեսական հարաբերությունների հավասարակշռման ռիսկերը կարող են խորանալ։
Ռուս–ուկրաինական ռազմադաշտում ուժերի հարաբերակցության, հակամարտող կողմերի քաղաքական նպատակների և գլոբալ դերակատարների շահերի համապարփակ վերլուծության հիման վրա ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը գնահատում է, որ 2026 թվականին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող հակամարտության կայուն և երկարաժամկետ հանգուցալուծումը քիչ հավանական է։
Այս մասին ասված է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հրապարակած Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի զեկույցի «Ռուսաստան–Ուկրաինա» բաժնում։
Զեկույցում նշվում է, որ նույնիսկ բանակցային գործընթացի ներկայիս ակտիվության պայմաններում կողմերը մեծ հավանականությամբ կշարունակեն ունենալ իրար բացառող քաղաքական նպատակներ և տրամագծորեն հակադիր դիրքորոշումներ մի շարք կենսական հարցերի շուրջ։ Այս հանգամանքը կպահպանի հակամարտության ռազմական դրսևորման հիմքերը նաև 2026 թվականին։
ՀՀ արտաքին հետախուզության ծառայության գնահատմամբ՝ առաջիկա տարում Ուկրաինան կպահպանի Ռուսաստանի ռազմական գործողություններին դիմադրելու կարողությունը։ Սակայն միջնաժամկետ հեռանկարում պատերազմական գործողությունները շարունակելու պոտենցիալի առումով Ռուսաստանը կունենա նկատելի առավելություն։
Զեկույցում ուշադրություն է դարձվում նաև Ուկրաինայի ներքին կայունության խնդրին։ Հյուծիչ պատերազմի, կուտակված ներքաղաքական հակասությունների և աճող աշխարհաքաղաքական ճնշումների պայմաններում ընտրությունների թեմայի ակտիվացումը պարունակում է անկանխատեսելի հետևանքների բարձր ռիսկ։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների առնվազն էական մասը, ամենայն հավանականությամբ, կպահպանվի նաև 2026 թվականին։ Սա շարունակական ռիսկեր է ստեղծում Հայաստանի տնտեսության համար, այդ թվում՝ երկրորդային տնտեսական պատժամիջոցների տեսանկյունից։
Բացի այդ, զեկույցում ընդգծվում է, որ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների միջև շարունակվող բևեռացումը կարող է խորացնել Հայաստանի համար արտաքին քաղաքական և տնտեսական հարաբերությունների հավասարակշռման ռիսկերը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Վերլուծություն | 2026/05/11 17:21
Ինչպես ստեղծել պրոֆեսիոնալ թիմ, որը մշտապես կատարելագործվում է
Պրոֆեսիոնալ թիմ կառուցելը վերջնակետ չէ, այլ շարունակական ընթացք:
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․