Հեռավար գործարքներ, նոր պահանջներ և շուկայի վիճակագրություն․ կարևոր շեշտադրումներ՝ անշարժ գույքի ոլորտում
Վերլուծություն |
ՀՀ կադաստրի կոմիտեն հայտարարում է անշարժ գույքի շուկայի կարգավորման և ակտիվացմանն ուղղված մի շարք կարևոր փոփոխությունների մասին։
Հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում Կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը ներկայացրել է ինչպես արտերկրում գտնվող անձանց համար նոր հնարավորությունները, այնպես էլ շուկայի վերահսկողության խստացման և 2025 թվականի վիճակագրական միտումները։
Արտերկրում գտնվող անձանց համար անշարժ գույքի առուվաճառքը դառնում է ամբողջությամբ հեռավար
Մշակվել է փորձնական նախաձեռնություն, որի շրջանակում արտերկրում բնակվող անձինք կարող են էլեկտրոնային հարթակում ստորագրել առուվաճառքի պայմանագիրը, ստանալ սեփականության իրավունքի վկայականը և առանց լիազորագրի կամ Հայաստան գալու իրականացնել գործարքը՝ բանկի հիփոթեքային ֆինանսավորմամբ։
Անշարժ գույքի շուկայում կխստացվեն պահանջները և կկարգավորվի ռիելթորների գործունեությունը
2026 թվականի երկրորդ կեսից ռիելթորների համար կսահմանվի պարտադիր ատեստավորում, կներդրվի անշարժ գույքի կառավարման ինստիտուտ, ինչպես նաև էլեկտրոնային համակարգ, որտեղ գույքը նախ կստուգվի որակական չափորոշիչներով և միայն հետո կարող է վաճառվել կամ հանձնվել վարձակալության։
2025-ին անշարժ գույքի գործարքների ընդհանուր թիվը նվազել է, հատկապես առաջնային շուկայում
2025 թվականին իրականացվել է 244 հազար գործարք՝ նախորդ տարվա 248,9 հազարի դիմաց, իսկ առաջնային շուկայում գործարքները նվազել են մինչև 16,3 հազար՝ Երևանի հիփոթեքային եկամտահարկի վերադարձի ծրագրի աստիճանական դադարեցման հետևանքով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Վերլուծություն | 2026/05/11 17:21
Ինչպես ստեղծել պրոֆեսիոնալ թիմ, որը մշտապես կատարելագործվում է
Պրոֆեսիոնալ թիմ կառուցելը վերջնակետ չէ, այլ շարունակական ընթացք:
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․