Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
Վերլուծություն |
Տարածաշրջանային աշխարհաքաղաքական լարվածությունը և էներգետիկ ճգնաժամը շարունակում են մնալ Հայաստանի մակրոտնտեսական քաղաքականության ուշադրության կենտրոնում։
Մարտի սկզբից Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը հանգեցրել է տնտեսական և էներգետիկ լուրջ հետևանքների, որոնք, փորձագետների կանխատեսմամբ, դեռ երկար ժամանակ կպահպանվեն։
Այս բարդ պայմաններում ՀՀ Կենտրոնական բանկը դրսևորում է զգուշավոր վարքագիծ՝ հաշվի առնելով իրավիճակի զարգացման հնարավոր տարբեր սցենարները։
Տոկոսադրույքն անփոփոխ է. կայունության ազդակներ
ԿԲ խորհուրդը հերթական անգամ որոշում է կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6,5 տոկոսի մակարդակում։ Տարածաշրջանային անորոշության պայմաններում սա համարվում է բավականին կայուն ցուցիչ, հատկապես այն համատեքստում, երբ Հայաստանի գործընկեր երկրները նույնպես ձեռնպահ են մնում տոկոսադրույքների իջեցումից։
ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, անդրադառնալով հարկաբյուջետային ցուցանիշներին, նշել է, որ ֆիսկալ թվերը դրական միտումներ են ցույց տալիս.
«Հնարավոր է, որ դեֆիցիտը ավելի փոքր լինի, քան կանխատեսվում էր»,- պարզաբանել է նա։
Զբոսաշրջային և կապիտալի հոսքեր. անկայունության «դրական» կողմը
Որքան էլ տարօրինակ հնչի, տարածաշրջանային անկայունությունը որոշակի դրական տեղաշարժեր է ապահովել Հայաստանի համար։ Իրանում տիրող իրավիճակի պատճառով դեպի Արևելք զբոսաշրջային հոսքերը վերահասցեագրվել են։ Վիճակագրական վերջին տվյալները փաստում են, որ զբոսաշրջիկների զգալի մասը նախընտրել է Հայաստանը որպես այլընտրանքային ուղղություն։
Բացի զբոսաշրջությունից, ակտիվություն է նկատվում նաև կապիտալի շուկայում։ Ըստ Հովհաննես Խաչատրյանի՝ միջազգային ներդրողների կողմից հետաքրքրությունը պահպանվում է թե՛ պետական արժեթղթերի, թե՛ իրական հատվածի նկատմամբ։ Ներկայիս տոկոսադրույքների պայմաններում կապիտալի ներհոսքը շարունակական բնույթ է կրում։
Կանխիկ ռուբլու ներհոսքը և փոխարժեքի շուկան
Վերջին շրջանում ՊԵԿ մաքսային ծառայությունը հաճախակի է բացահայտում կանխիկ ռուբլու ապօրինի տեղափոխման դեպքեր։ ԿԲ դիտարկումներով՝ խոշոր չափի կանխիկի ներհոսքը լրացուցիչ ճնշում է գործադրում փոխարժեքի վրա՝ նպաստելով դրամի արժևորմանը։ Այդուհանդերձ, ԿԲ-ում սա արտառոց երևույթ չեն համարում։
«Մեր մակրո թվերի մեջ մեծ փոփոխություններ չենք տեսնում։ Ունենք տրանսֆերտների աճ և ժամանակ առ ժամանակ հարցումների միջոցով դիտարկում ենք կանխիկի դինամիկան»,- նշել է ԿԲ նախագահի տեղակալը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Վերլուծություն | 2026/05/11 17:21
Ինչպես ստեղծել պրոֆեսիոնալ թիմ, որը մշտապես կատարելագործվում է
Պրոֆեսիոնալ թիմ կառուցելը վերջնակետ չէ, այլ շարունակական ընթացք:
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․