Բնապահպանական խնդիրներից մինչև տրանսպորտ․ ինչից են դժգոհ երևանցիները
Վերլուծություն |
Արձանագրվել են նաև քաղաքացիների կողմից նկատված դրական փոփոխությունները։
Հունվարին անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները մամուլի ասուլիսում ներկայացրել է Gallup International-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։
Հարցման տվյալներով՝ քաղաքացիների 29.6 տոկոսը որպես հիմնական խնդիր նշել է բնապահպանական հարցերը։ Երկրորդ տեղում են մշտական խցանումները՝ 26.5 տոկոս ցուցանիշով։ Վատ ճանապարհներից դժգոհել է հարցվածների 22.6 տոկոսը, աղբահանությունից՝ 16.3 տոկոսը, իսկ հասարակական տրանսպորտի խնդիրը նշել է 15 տոկոսը։
Տվյալները ցույց են տալիս, որ դժգոհությունների հիմնական մասը վերաբերում է քաղաքային ենթակառուցվածքներին և միջավայրի որակին, որոնք անմիջական ազդեցություն ունեն առօրյա շարժունակության և կենսապայմանների վրա։
Միևնույն ժամանակ հարցման ընթացքում արձանագրվել են նաև քաղաքացիների կողմից նկատված դրական փոփոխությունները։ Հարցվածների 17 տոկոսը որպես դրական քայլ նշել է մայրաքաղաքի տրանսպորտի համար նոր ավտոբուսների ձեռքբերումը։ Ճանապարհների ասֆալտապատումը դրական է գնահատել 12.3 տոկոսը, աղբահանության կազմակերպումը՝ 10.6 տոկոսը, բակերի բարեկարգումը՝ 10.1 տոկոսը։
Դրական փոփոխությունների շարքում նշվել են նաև զբոսայգիների բարեկարգումը (8.7%) և տարածքների կանաչապատումը (7.7%)։ Այս ցուցանիշները վկայում են, որ իրականացվող ծրագրերը նկատվում են քաղաքացիների կողմից, սակայն դրանց ծավալը դեռևս ամբողջությամբ չի փոխում ընդհանուր դժգոհությունների պատկերը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Վերլուծություն | 2026/05/11 17:21
Ինչպես ստեղծել պրոֆեսիոնալ թիմ, որը մշտապես կատարելագործվում է
Պրոֆեսիոնալ թիմ կառուցելը վերջնակետ չէ, այլ շարունակական ընթացք:
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․