Հայաստանում կավելացվեն արտադրական կանեփի արտահանման և մեծածախ առևտրի լիցենզավորման համար նախատեսված քվոտաները
Լուրեր |
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 15-ի նիստում որոշում կայացվեց ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահան¬ման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզավորման հայտի ձևերը և այդ գործունեության տեսակների իրականացման լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 1170-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ:
Որոշմամբ սահմանված են զգալի չափով առավել քանակությամբ արտադրական կանեփի արտադրության քվոտաներ, քան արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման գործունեության իրականացման համար:
«Օրինակ` յուրաքանչյուր անձ կարող է արտադրել առավելագույնը քսան հազար (20.000) լիտր կաննաբիդիոլի յուղ, սակայն կարող է մեծածախ վաճառել կամ արտահանել ընդամենը 100 (հարյուր) լիտր կաննաբիդիոլի յուղ: Այս պարագայում հարց է առաջանում արտադրության մնացած քանակը ինչպես է իրացվելու, այն դեպքում, երբ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 45.3.-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձը կարող է իր արտադրանքը փոխանցել միայն արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձի: Ուստի առաջարկում ենք արտահանման և մեծածախ առևտրի քվոտաները ավելացնել»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Լիցենզիաների ներդիրների մեջ առկա են կետեր, ըստ որոնց` անհրաժեշտ է նշել Արտադրական կանեփի արտադրության, արտահանման, մեծածախ առևտրի նվազագույն քանակները, սակայն լիցենզավորման կարգի մեջ չկա համապատասխան կարգավորում, ըստ որի` հայտատուն պետք է հայտում կամ կից փաստաթղթերում նշի նվազագույն քանակ: Ուստի պարզ չէ ներդիրի մեջ ինչ քանակ պետք է նշվի: Միաժամանակ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 45.7.-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քվոտավորումը կարող է լինել տարբերակված, ըստ մի շարք չափանիշների, այդ թվում՝ ըստ մեկ սուբյեկտի առավելագույն և նվազագույն արտադրության կամ ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի ծավալներ (քանակ) սահմանելով, ըստ տարիների՝ կոնկրետ սուբյեկտի համար տարբերակված կամ նույնական քվոտա սահմանելով:
«Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` քվոտայով նախատեսված քանակական սահմանափակումների խախտումը համարվում է լիցենզիայի դադարեցման հիմք: Սույն կարգավորումից հետևում է, որ թե առավելագույն, թե նվազագույն քանակի խախտումը հանդիսանում է լիցենզիայի դադարեցման հիմք: Ուստի սույն նախագծով առաջարկվում է սահմանել նվազագույն քանակ տոկոսային հարաբերակցությամբ և ներդիրից հանել համապատասխան կետերը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․