Ինչո՞ւ է Ռուսաստանում բենզինն էժանանում, իսկ Հայաստանում՝ թանկանում. փորձագետը բացատրում է պարադոքսը
Լուրեր |
Բենզինի, դիզվառելիքի եւ, ընդհանրապես, նավթամթերքի գները զգալիորեն աճում են հիմնականում այն երկրներում, որոնք զբաղվում են նավթավերամշակմամբ։ Պատրաստի նավթամթերք ներկրող երկրների համար, այդ թվում՝ Հայաստանի համար, ռիսկերը մի փոքր այլ ոլորտում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկայի ոլորտում փորձագետ Վահե Դավթյանը։
Փորձագետը հիշեցրեց, որ Հայաստանը նավթամթերքի զգալի մասը ներկրում է Ռուսաստանից, որտեղ Ուկրաինայում ռազմական գործողության սկզբից նկատվում է բենզինի եւ դիզվառելիքի գների լուրջ անկում՝ 10 տոկոսով։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կարելի էր գների պոտենցիալ նվազում կանխատեսել նաեւ Հայաստանում։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունից արտահանման հնարավորությունները սահմանափակվել են, եւ շուկայում առաջացել է նավթամթերքի ավելցուկ, Ռուսաստանում գները սկսել են նվազել։ Քանի որ նավթամթերքի մեծ մասը Հայաստան է մատակարարվում Ռուսաստանից, Ռուսաստանում գնի նվազումը կարող է արտացոլվել նաեւ հայկական շուկայում։ Բայց մենք դա չտեսանք, եւ վերջին մեկ շաբաթվա ընթացքում նույնիսկ բենզինի եւ դիզվառելիքի չափավոր թանկացում է նկատվում՝ 10-20 դրամով։
Պատճառն անբարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների՝ աշխարհում ստեղծված իրավիճակից օգտվելու եւ գներն արհեստականորեն բարձրացնելու մտադրությունն է, ինչպես նաեւ իրական շուկայական մեխանիզմների եւ սկզբունքների բացակայությունը, որով պետք է գործի հայկական շուկան։ Հայաստանում, ըստ էության, շուկայի գրեթե բոլոր խաղացողների միջեւ գործում է գնային համաձայնեցված քաղաքականություն (կարտելային համաձայնության սկզբունք)։
Արդյունքում այսօր գների էժանացման փոխարեն աճ ենք տեսնում։ Դրան պետք է նպաստի նաեւ ռուբլու արժեզրկումը, քանի որ լավ պայմաններ են ստեղծվում ներմուծման համար»,- ասաց նա։
Դավթյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում բենզինի եւ դիզվառելիքի գների աննշան նվազման օբյեկտիվ նախադրյալներ կան։
Ըստ որոշ գնահատականների՝ հետխորհրդային տարածքում ամենաթանկ բենզինը եւ դիզվառելիքը վաճառվում են Հայաստանում, ինչը, ըստ փորձագետի, պայմանավորված է նաեւ ներքին շուկայում մրցակցության բացակայությամբ եւ հիմնականում Ռուսաստանից նավթամթերքի մատակարարմամբ։
«Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, որի շրջանակում մինչեւ 2025թ․ պետք է գործարկվի ընդհանուր էներգետիկ շուկա, մասնավորապես, նավթամթերքի շուկա։ Հայաստանի մասնակցությունն այս նախաձեռնությանը ենթադրում է ազատականացում, ներքին շուկայի ապամոնոպոլացում եւ հենց այս շուկայի ձեւավորման ցանկացած կարտելային մեխանիզմի բացառում։
Սա խոսում է այն մասին, որ արդեն հիմա անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել մատակարարներին։ Առաջին քայլն արվեց դեռեւս երկու տարի առաջ, երբ Հայաստանը պայմանագիր կնքեց ղազախական ընկերության հետ, բայց գործընթացը դադարեց՝ գուցե նաեւ շուկայի վերափոխման եւ նոր խաղացողի՝ ի դեմս Խաչատուր Սուքիասյանի մուտքի պատճառով, որը գնագոյացման դեմփինգային մեխանիզմներ օգտագործեց։ Բացի այդ, պայմանավորվածություն կա նաեւ վրացական ընկերության՝ հայկական շուկա մուտք գործելու վերաբերյալ (ադրբեջանական ընկերության հետ ուղղակի կապեր գտնելն անհնար է)։ «Ռոսնեֆտ»-ը շարունակում է մնալ հիմնական մատակարարը»,- ընդգծեց Դավթյանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․