Զինված ուժերում հանցագործությունները 2025-ին նվազել են 8.3%-ով
Լուրեր |
2025 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2248 դեպք։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերում 2025 թվականին հանցագործության դեպքերը նվազել են 8.3 տոկոսով։ Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը՝ Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում։
2025 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2248 դեպք։ Դրանցից՝
-
1027-ը կամ 45.7%-ը եղել են պատահարներ,
-
1221-ը կամ 54.3%-ը՝ ենթադրյալ հանցագործություններ։
2024 թվականի համեմատ՝
-
ընդհանուր հանցագործությունները նվազել են 110 դեպքով կամ 8.3%-ով,
-
ծանր հանցագործությունները նվազել են 49-ով կամ 27.5%-ով,
-
առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 25-ով կամ 64.1%-ով։
Զինվորական դատախազի տեղեկացմամբ՝ 2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել։
Ծառայության հետ կապված մահվան դեպքերից արձանագրվել են՝
-
6 ժամկետային զինծառայողի,
-
ԱԱԾ սահմանապահ զորքերի 2 ժամկետային զինծառայողի,
-
1 աշխարհազորայինի մահվան դեպքեր։
Պետությանը պատճառված վնասի և վերականգնման ցուցանիշներ
2025 թվականին քննչական մարմինների վարույթներում քննվող քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 411 մլն 728 հազար դրամ (2024 թվականին՝ 1 մլրդ 479 մլն 117 հազար դրամ)։
Մինչդատական վարույթում վերականգնվել է 108 մլն 712 հազար դրամ (2024 թվականին՝ 51 մլն 935 հազար դրամ), իսկ դատական ակտերի կատարման փուլում՝ 1 մլն 300 հազար դրամ։
Զինվորական դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 943 քրեական գործ՝ 1070 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 905 գործ՝ 1027 անձի վերաբերյալ)։
Դատարանում ավարտվել է 856 քրեական գործ՝ 951 անձի վերաբերյալ, որոնցից 708 գործով կայացվել է մեղադրական դատավճիռ։ Դատապարտվել է 785 անձ։
Պետական շահերի պաշտպանության ոլորտ
2025 թվականին իրականացված 280 ուսումնասիրություններով արձանագրվել է պետությանը պատճառված 1 մլրդ 432 մլն 493 հազար դրամի վնաս (2024 թվականին՝ 5 մլրդ 677 մլն 550 հազար դրամ)։
2025 թվականին վերականգնվել է 938 մլն 80 հազար դրամ, որից 924 մլն 294 հազար դրամը՝ արտադատական կարգով։
Զինվորական դատախազների կողմից պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 24 հայց՝ 4 մլրդ 564 մլն 117 հազար դրամ բռնագանձման պահանջով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․