Երևանի ամանորյա ձևավորումների համար տրամադրվող բյուջեն կկազմի 600 միլիոն դրամ
Լուրեր |
Մայր տոնածառի տեղադրման աշխատանքներն արդեն սկսվել են։
Երևանի քաղաքապետարանը սկսել է Ամանորի տոնական միջոցառումների կազմակերպման և ձևավորման աշխատանքները։ Այդ մասին տեղեկացրել է քաղաքապետարանի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը, հայտնում է Aysor.am-ը։
Նրա խոսքով՝ ամանորյա ձևավորումների բյուջեն նույնն է, ինչ նախորդ տարի՝ 600 մլն դրամ:
<<Էլի 600 մլն դրամ է նախատեսված։ Այդ բյուջեի շրջանակներում են իրականացվելու աշխատանքները։ Տարբեր լոկացիաներ են՝ Հաղթանակի կամուրջ, Թումանյան փողոց, Սարյանի պուրակ, Կոնսերվատորիայի պուրակ, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Աբովյան փողոց, 2750-ամյակի այգին>>,-ասել է նա։
Առաքելյանի խոսքով՝ տոնական ձևավորումների համար հայտարարվել է երկու փուլով մրցույթ՝ նախաորակավորման ընթացակարգով։
<<Մրցույթի արդյունքներն արդեն իսկ ամփոփվել են, ունենք հաղթող մասնակիցներ և այս պահին պայմանագրերը կնքելու փուլում ենք։ Պլանավորում ենք ձևավորման աշխատանքներն իրականացնել հիմնականում Կենտրոնում, այս պահին տեղադիրներում աշխատանքներն իրականացվում են>>,- նշել է նա։
Առաքելյանի խոսքով՝ Երևանի 2750-ամյակի այգում սուրբծննդյան տոնավաճառ կլինի, իսկ մայր տոնածառի տեղադրման աշխատանքներն արդեն սկսվել են․
<<Աշխատանքներն ընթացքի մեջ են, թե երբ կկազմակերպվի լույսերի վառման արարողությունը, աշխատանքների ընթացքը ցույց կտա>>,-ասել է նա։
Ինչ վերաբերում է Հանրապետության հրապարակում տեղադրվող տոնածառին՝ այն որոշակիորեն տարբերվելու է նախորդ տարիների տարբերակից։
<<Այս տարի հայտարարվել է նաև մայր տոնածառի նոր ճյուղերի և լույսերի մատակարարման մրցույթ։ Տոնածառի կարկասը՝ մետաղական մասը նորմալ վիճակում է, հետևաբար այն փոխելու անհրաժեշտություն չունի։ Ճյուղերն ու լույսերը փոխարինելու անհրաժեշտություն էր առաջացել։ Նոր ճյուղեր, նոր լույսեր են լինելու մայր տոնածառի վրա։ Մշակութային միջոցառումներ ևս նախատեսվում են, սուրբծննդյան տոնավաճառի ընթացքում համերգներ կլինեն>>,-ասել է Առաքելյանը։
Ավելի վաղ Առաքելյանը հայտնել էր, որ գլխավոր տոնածառի ճյուղերի ու լուսավորության համար քաղաքային իշխանությունները կծախսեն մոտ 50 մլն դրամ (մոտ 130 հազար դոլար)։
Տոնածառի տեղադրման նախապատրաստական աշխատանքները սկսվել են հոկտեմբերի 30-ից՝ Հանրապետության հրապարակում։ Համեմատած նախորդ տարիների հետ՝ այս անգամ մեկնարկը ավելի վաղ է. 2024 թվականին գործը սկսել են նոյեմբերի 5-ին, իսկ 2023-ին՝ նոյեմբերի 13-ին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․