Երևանում 18-մետրանոց 250 ավտոբուսների ծրագիրը նախատեսվում է կիրառել խցանումների և օդի որակի խնդիրների լուծման համար
Լուրեր |
18-մետրանոց ավտոբուսը կարող է փոխարինել մոտ 80–100 մարդատար ավտոմեքենայի։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ 18-մետրանոց 250 ավտոբուսների ներդրման ծրագիրը նախատեսված է որպես մայրաքաղաքի տրանսպորտային ռեֆորմի առաջին ամբողջական փուլի ամփոփում և միաժամանակ մի քանի համակարգային խնդիրների լուծման գործիք։
Քաղաքապետի խոսքով՝ ծրագրի առանցքային նպատակներից մեկն ուղղված է երթևեկության խցանումների նվազեցմանը։ Նշվել է, որ հանրային տրանսպորտի թողունակության ավելացման պայմաններում հնարավոր կդառնա մարդատար ավտոմեքենաների համար նոր կարգավորումների կիրառումը՝ ներառյալ որոշ փողոցներում մասնավոր տրանսպորտի մուտքի սահմանափակումը՝ բացառությամբ հանրային տրանսպորտի։
Տիգրան Ավինյանը հայտնել է, որ մեկ 18-մետրանոց ավտոբուսը կարող է փոխարինել մոտ 80–100 մարդատար ավտոմեքենայի, ինչը հնարավորություն է տալիս նվազեցնել ընդհանուր երթևեկության ծավալը՝ առանց ուղևորափոխադրումների կրճատման։
Ծրագրի երկրորդ առանցքային ուղղությունը վերաբերում է օդի որակի բարելավմանը։ Քաղաքապետի փոխանցմամբ՝ նոր ավտոբուսները չեն ստեղծում արտանետումներ և կարող են փոխարինել մոտ 25 հազար մարդատար ավտոմեքենայի, ինչը ենթադրում է արտանետումների զգալի կրճատում մայրաքաղաքի տարածքում։
Նրա խոսքով՝ ծրագիրը միաժամանակ ուղղված է ինչպես երթևեկության կազմակերպման, այնպես էլ շրջակա միջավայրի վրա տրանսպորտի ազդեցության նվազեցման խնդիրներին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․