Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
Լուրեր |
Հայաստանում անհրաժեշտ է լիբերալացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը։
Այս մասին ապրիլի 30-ին հայտարարել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նիստում՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի և հարակից օրենքներում փոփոխությունների քննարկման ընթացքում։
Նրա խոսքով՝ ներկայումս անտառային զանգվածներին հարակից տարածքներում աշխատանքներ իրականացնելու համար, որտեղ հնարավոր է իրականացնել անտառատնկում, նախատեսված է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անցկացում։ Դրա համար գանձվում է 300 հազար դրամի պետական տուրք։ «Այժմ այն կազմակերպությունները, որոնք կորոշեն սեփական միջոցներով անտառատնկում իրականացնել, կազատվեն պետական տուրքի վճարումից»,- պարզաբանել է Մկրտչյանը։
Ինչպես նշել է փոխնախարարը, այս միջոցառումը հատկապես արդիական է՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի COP-17 համաժողովի անցկացումը, որը տեղի կունենա Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը։
Երկրորդ փոփոխությունը վերաբերում է մանկապարտեզների և կրթական համալիրների շինարարությանը, որոնք կառուցվում են յուրաքանչյուր առանձին բնակավայրում։ «Այս աշխատանքների իրականացման համար նույնպես պահանջվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում։ Օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ տեխնիկատնտեսական հիմնավորման և համապատասխան թույլտվությունների առկայության դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում այլևս չի պահանջվի։ Սա կնպաստի մանկապարտեզների և դպրոցների կառուցման ու վերանորոգման վերաբերյալ կառավարության ծրագրի հաջող իրականացմանը»,- պարզաբանել է կառավարության ներկայացուցիչը։
Երրորդ փոփոխությունը վերաբերում է Հայաստանի միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ Օրհուսի կոնվենցիայի շրջանակում։ Այսպես, գործող օրենքի մի շարք դրույթներ կհամապատասխանեցվեն տվյալ կոնվենցիային և այլ միջազգային փաստաթղթերին։ Կոնվենցիայի քարտուղարությունը Հայաստանի համար սահմանել է հստակ ժամկետներ (ընթացիկ տարվա մայիս)։ «Հակառակ դեպքում երկրի նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ»,- հավելել է պաշտոնյան։
Որոշ քննարկումներից հետո այս օրենսդրական նախաձեռնությունը ստացել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․