Հրդեհների հետևանքով բազմաթիվ վայրի կենդանիներ լքել են իրենց բնական միջավայրը․ ՇՄՆ-ն քաղաքացիներին զգուշացնում է
Լուրեր |
Խնդրում ենք անհապաղ դիմել համապատասխան ծառայություններին։
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը այցելել է Տավուշի մարզ` ծանոթանալու վերջին օրերին «Դիլիջան» ազգային պարկում ու հարակից տարածքներում տեղի ունեցած հրդեհների հետևանքներին, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
ՇՄՆ Էկոպարեկային ծառայության, ՆԳ նախարարության Փրկարար ծառայության և համայնքային ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ նախարարը ծանոթացել է իրավիճակին, փորձել գնահատել հրդեհների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։
Նախարար Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված բոլոր ծառայողներին` իրենց պատասխանատու և նվիրված աշխատանքի համար։ Հորդորել լինել առավել զգոն և հետևել քաղաքացիների շրջանում հակահրդեհային կանոնների պահպանմանը, ինչպես նաև խիստ արձագանքել դրանց խախտումների դեպքերին։
Նախարարը բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պատասխանատուներին հանձնարարել է ուժեղացնել բնակչության շրջանում իրականացվող իրազեկման ու բացատրական աշխատանքները՝ կանխարգելման միջոցառումների արդյունավետությունն առավել բարձրացնելու համար։
«Բացի հակահրդեհային կանոնների խստագույն պահպանման անհրաժեշտությունը, մենք կանգնած ենք մեկ կարևոր խնդրի առաջ ևս․ անտառային հրդեհների հետևանքով բազմաթիվ վայրի կենդանիներ լքել են իրենց բնական միջավայրը և կարող են հայտնվել համայնքներին կամ բնակելի հատվածներին մոտ»,- նշել է նախարար Մաթևոսյանը:
Հարգելի քաղաքացինե´ր, նման դեպքերում խնդրում ենք անհապաղ դիմել համապատասխան ծառայություններին՝ ապահովելու ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների անվտանգությունը։ Նախարարը այցելել է նաև հրդեհաշիջման աշխատանքների համար ստեղծված օպերատիվ արձագանքման շտաբ: Գույքագրված խնդիրներին հնարավոր սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ:
*նկարը պատրաստելիս օգտագործվել է նաև ԱԲ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․