Որտեղ են ապահովագրված պետական ավտոմեքենաները
Լուրեր |
Այս տարվա ընթացքում, նոյեմբերի 24-ի դրությամբ, Հայաստանի պետական մարմիններն ավտոմեքենաների ապահովագրման ծառայությունների պայմանագրեր (ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ) ամենաշատը կնքել են Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Ինշուրանս» ընկերության հետ՝ ընդհանուր 84․5 մլն դրամ ծավալով։ Այս ընկերության հետ պայմանագրերի քանակը 92 է։
«Սիլ Ինշուրանս»-ի 21․8 %-ը, հիշեցնենք, պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, ընկերության 26 % և 26․1% բաժնետերերը նրա եղբայրներ Սարիբեկ և Էդուարդ Սուքիասյաններն են, 26 %-ի բաժնետերը պատգամավորի եղբորորդին է՝ Արիկ Սուքիասյանը։
Պետական ավտոմեքենաների ապահովագրության ծավալով երկրորդ խոշոր ընկերությունը «Արմենիա Ինշուրանս»-ն է՝ 78․3 մլն դրամ ընդհանուր ծավալով։ Այս ընկերության հետ կնքված պայմանագրերի քանակը 28 է։ Դրամային ծավալի հիմնական մասը՝ 63․2 մլն դրամը, 1 պայմանագիր է, որ կնքվել է ՆԳՆ-ի հետ։ Այն ավտոմեքենաների ԿԱՍԿՈ ապահովագրություն է։ «Արմենիա ինշուրանսի» 95․035 % բաժնետերը «Արինս Գրուպ» ՍՊԸ-ն է, 4․965%-ինը՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն։
Ըստ պետռեգիստրի՝ ընկերության իրական շահառուն Կարեն Սաֆարյանն է, որ «Արդշինբանկի» խորհրդի նախագահն է, իսկ բանկի խորհրդի անդամներն են ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդատու Արամ Անդրեասյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և գերմանացի Ալեքսանդր Ֆոն Գլայխը։
Ի դեպ, ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայում «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության անդամ և իրավական հարցերի գծով տնօրեն է։ «Արդշինբանկ»-ի վարչության, ապա նաև խորհրդի նախագահ է եղել Մհեր Գրիգորյանը (2011-2018 թթ․): Ուշագրավ է, որ պետական կառույցներն իրենց ավտոմեքենաներն ապահովագրել են նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին պատկանող «Նաիրի Ինշուրանս» ընկերությունում․ պայմանագրերի ընդհանուր ծավալը 402 հազար դրամ է։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․