Երբ հնարավոր կլինի տեսնել այս տարվա վերջին գերլուսինը
Լուրեր |
Լուսինը կհասնի +28°15.9′ թեքության:
Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Երկրի բնակիչները կտեսնեն այս տարվա վերջին գերլուսինը։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը տիեզերքը նոր աստղագիտական նվեր կառաջարկի։ Երկրաբնակները կկարողանան դիտարկել տարվա երրորդ և վերջին գերլուսինը։ Սակայն մասնագետները պարզաբանում են, որ աստղագիտության մեջ նման հասկացություն գոյություն չունի։ Այն հորինել են աստղաբանները, գաղափարն այն է, որ այս ժամանակահատվածում լիալուսինը համընկնում է Երկրից նրա ամենամոտ հեռավորության հետ։
Այս դիրքը մեր արբանյակը դարձնում է զգալիորեն ավելի մեծ և պայծառ, քան սովորաբար։ Այս տարի նոյեմբերի 5-ի գերլուսինը «չեմպիոն» էր, երբ մեր արբանյակը 7.9%-ով ավելի մեծ էր և 16%-ով ավելի պայծառ, քան սովորաբար։
Դեկտեմբերի 5-ի գիշերը երևույթը կլինի 2%-ով պակաս պայծառ, բայց ունի իր սեփական «ռեկորդները»։ 2025 թվականի դեկտեմբերի լիալուսինը կլինի ամենաբարձրը վերջին 17 տարվա ընթացքում։ Բանը նրանում է, որ մենք այժմ ապրում ենք 18.6-ամյա ցիկլի հազվագյուտ փուլում, երբ Լուսնի ուղեծիրը գտնվում է իր առավելագույն թեքության վրա այդ պատճառով կարող է բարձրանալ ռեկորդային բարձրությունների:
Հենց դա էլ տեղի կունենա դեկտեմբերի 5-ին. Լուսինը կհասնի +28°15.9′ թեքության: Սա դեկտեմբերյան լիալուսինը կդարձնի Հյուսիսային կիսագնդում ամենաբարձրը գրեթե երկու տասնամյակի ընթացքում: Հաջորդ անգամ, երբ լուսինը կբարձրանա այս բարձրության վրա, կլինի միայն 2042 թվականին: Այնպես, որ պետք է որսալ այդ պահը: Լիալուսինը կարելի է դիտարկել դեկտեմբերի 5-ին, Երևանի ժամանակով ժամը 03:14-ին:
Ի դեպ, դեկտեմբերյան լիալուսինը կոչվում է Սառը Լուսին: Այն ծագում է բնիկ ամերիկացիների մոհավկ մշակույթից, որոնց համար դեկտեմբերը կտրուկ ցրտերի և երկար գիշերների ժամանակ էր»,- նշել է նա:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․