Ի՞նչ նվիրել տղամարդկանց հունվարի 28-ին․ Idram&IDBank
Լուրեր |
Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է, և թեև այն պաշտոնապես չի ընդունվել որպես «տղամարդկանց օր», բայց մի լուռ համաձայնությամբ բոլոր կանայք ուզում են իրենց կյանքի սիրելի ու կարևոր տղամարդկանց այդ օրը հատուկ ուշադրության արժանացնել և շնորհավորել։
Անգամ երբ շատ լավ եք ճանաչում այն տղամարդուն, ում նվեր պիտի ընտրեք, միշտ հայտնվում եք «ի՞նչ նվիրեմ» հարցի առաջ, չգիտեք՝ որտեղից սկսել։ Այս անգամ էլ որոշել ենք մի քանի գաղափարով օգնել ձեզ։
Նվիրեք էմոցիաներ
Հատկապես, երբ անցել եք «իրային նվերների» բոլոր փուլերը, և նա սպասում է որևէ դասական նվերի, էմոցիաներն ամենաիրական անակնկալը կլինեն։ Թատրոնի, համերգի ու երկար սպասված որևէ ֆիլմի տոմսեր գնեք, նվիրեք նոր փորձառություն, ժամանակը տարբերվող անցկացնելու հնարավորություն։ Իսկ բազմաթիվ միջոցառումների մեջ հեշտ կողմնորոշվելու համար կարող եք Idram&IDBank հավելվածի «Տոմսեր» բաժնում գտնել համերգներից մինչև օպերա և բալետ բոլոր կարևոր միջոցառումների տոմսերը։
Նվիրեք տեխնիկա
Մենք գիտենք, որ շատ տղամարդիկ հատուկ հետաքրքրված են տեխնիկայով․ երբեմն պետք է ընդամենը տեսնել նրանց աշխատասեղանը՝ բացառիկ ստեղնաշար, յուրահատուկ մկնիկներ, միանգամից մի քանի էկրան համակարգչին միացված, PlayStation-ի վահանակներ և այսպես շարունակ։ Ընտրությունը պարզ է․ գնալ տեխնիկայի խանութ ու գտնել այն, ինչ իսկապես և՛ անհրաժեշտ է, և՛ շատ կուրախացնի։ Իհարկե, հասկանում ենք, որ հունվարը բարդ ամիս է, հատկապես Նոր տարվա խառնաշփոթից հետո, դրա համար առաջարկում ենք Rocket Line-ով վճարման տարբերակը։ Գնեք նվերը հիմա, ուրախացրեք նրան, վճարեք հետո՝ մաս-մաս, հատկապես Rocket Line 0%-ով վճարելու դեպքում ոչ մի հավելյալ դրամ չեք ծախսի։
Նվիրեք նվեր քարտ
Շատերին թվում է, թե նվեր քարտը պարզապես «վերջին պահին» ընտրված նվեր է և քիչ մտածված, բայց իրականում այն լավագույն տարբերակն է, հատկապես, երբ բարդ է կողմնորոշվելը։ Վստահեցնում ենք՝ շատ տղամարդիկ սիրով կընդունեն իրենց սիրելի խանութների, բրենդների նվեր քարտերն ու կգտնեն իրենց հարմար լավագույն նվերը։ Այս ամենը մի քանի հպումով կարելի է կազմակերպել idplus հավելվածում, գնել առցանց նվեր քարտ ու անգամ պարզապես idplus նվեր քարտ, որը չի սահմանափակի խանութների և վաճառակետերի ցանկը։ Ստացողը այդ նվեր քարտով կարող է վճարել բոլոր այն տեղերում, որտեղ կա Իդրամ QR-ով վճարելու հնարավորություն, այսինքն Հայաստանի շուրջ 26․000 ֆիզիկական և 1000+ առցանց վաճառակետերում։
Ամեն դեպքում հիշեք, որ հաճախ ավելի կարևոր է ոչ թե նվերի արժեքն ու տեսքը, այլ թե ինչպես եք այն մատուցում, ինչ էմոցիաներ, զգացմունքներ և անմոռանալի պահեր եք ներդնում գործընթացի ու այդ օրվա մեջ։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․