Վերջին օրերին նկատվում է Իրանից բեռնափոխադրման ծավալների որոշակի նվազում․ ՊԵԿ
Լուրեր |
Կուտակումներ չառաջացնելու նպատակով քաղաքացիների համար կարող են կիրառվել որոշակի սահմանափակումներ՝ բեռնատարների բնականոն տեղաշարժն ապահովելու համար։
Իրանի հետ սահմանի Ագարակ անցակետից դուրս՝ հայկական կողմում, այս պահին 180-200 բեռնատար սպասում է սահմանը հատելու հնարավորությանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել են Պետական եկամուտների կոմիտեից։
ՊԵԿ–ից նշել են, որ իրանական կողմում պարբերաբար կապի խափանումներ են գրանցվում, ինչի հետևանքով կարող են առաջանալ հերթեր։ Կապի բացակայության դեպքում ձևակերպումները իրականացվում են նաև թղթային տարբերակով, ինչը ժամանակատար գործընթաց է։
Կուտակումներ չառաջացնելու նպատակով քաղաքացիների համար կարող են կիրառվել որոշակի սահմանափակումներ՝ բեռնատարների բնականոն տեղաշարժն ապահովելու համար։
ՊԵԿ–ից նաև հայտնել են, որ Իրանում ստեղծված իրավիճակի պատճառով որոշ բեռնափոխադրողներ խուսափում են Իրանի տարածքը որպես տարանցիկ ուղի օգտագործելուց՝ նախընտրելով Չինաստանից և Մերձավոր Արևելքի այլ երկրներից ներկրվող բեռների փոխադրումն իրականացնել Վրաստանի տարածքով։
Այս ֆոնին վերջին օրերին արձանագրվել է Իրանի տարածքով բեռնափոխադրումների որոշակի նվազում, թեև այն, ըստ գերատեսչության, «շատ արտահայտիչ չէ»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․