Վեհափառն ընդունել է Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին
Լուրեր |
Վեհափառն ընդունել է Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին
Սեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Միչիգանի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Հանդիպմանը տիար Յակուբյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ընդգծեց, որ ուխտագնացության նպատակն է զորացնել սփյուռքի հայորդիների կապը հայրենիքի և Եկեղեցու հետ, ծանոթացնել նրանց հայ մշակույթին և հոգևոր ժառանգությանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնությունը բաշխելով աշակերտներին, գնահատանք հայտնեց ՀԲԸՄ-ի պատասխանատուներին և դպրոցի տնօրինությանը նման նախաձեռնության համար, ինչը լավագույնս պիտի ծառայի ազգային ապրումների ու եկեղեցասեր ոգու զորացմանը։
Նորին Սրբությունն ընդգծեց, որ մեծ շնորհ ու պատասխանատվություն է լինել «Ալեք և Մարի Մանուկյան» դպրոցի սան, քանզի իրենց աչքի առջև ունեն ազգային մեծ բարերարներ Ալեք և Մարի Մանուկյաների լուսավոր օրինակը։
Այս առնչությամբ Հայոց Հայրապետը պատգամեց առավել նախանձախնդրությամբ և ջանասիրությամբ շարունակել իրենց ուսումնառությունը և ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնել ինչպես տեղի հայ համայնքի, այնպես էլ՝ հայրենիքի առաջընթացին՝ այդպիսով պայծառացնելով նաև մեծանուն հայորդիների բարի անունն ու հիշատակը։
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց դպրոցի տնօրինությանն ու մանկավարժներին հայորդիներին հայեցի դաստիարակություն և կրթություն ապահովելու, նրանց հոգինում հայրենիքի ու ազգային արժեքների հանդեպ սեր ու նվիրում սերմանելու համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․