Վարորդական քննությունները կտեսաձայնագրվեն․նոր տեխնիկական լուծումներ են ներդրվում
Լուրեր |
Տեսաձայնագրումը ծառայում է նաև ստորաբաժանման ծառայողների շահերի պաշտպանությանը։
ՀՀ ներքին գործերի նախարարությունը շարունակում է իրականացնել ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված համակարգային բարեփոխումներ՝ նպատակ ունենալով հանրությանը մատուցել ժամանակակից չափորոշիչներին համապատասխան և բարձրորակ ծառայություններ։
ՆԳՆ-ից հայտնում են, որ բարեփոխումները վերաբերում են ոչ միայն մարդկային, այլև տեխնիկական ռեսուրսների շարունակական վերազինմանը։ Այդ շրջանակում հաշվառման-քննական ստորաբաժանումներում վարորդական իրավունքի վկայական ստանալու գործնական քննությունների համար նախատեսված թեթև մարդատար տրանսպորտային միջոցները համալրվել են ժամանակակից տեսաձայնագրող սարքավորումներով։
Նոր համակարգը հնարավորություն կտա իրական ժամանակում տեսաձայնագրել ինչպես քննական ավտոմեքենայի սրահը, այնպես էլ արտաքին միջավայրը՝ ապահովելով քննության ընթացքի բազմակողմանի վերահսկողություն, թափանցիկություն և օբյեկտիվություն։
Տեսաձայնագրող սարքավորումները նաև ձևավորում են թվային ամուր հիմք՝ քննության արդյունքների բողոքարկման դեպքում ունենալու օբյեկտիվ և անհերքելի ապացույցներ։ ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ նախաձեռնությունը միտված է կոռուպցիոն հնարավոր ռիսկերի բացառմանը և երաշխավորում է, որ վարորդական հմտությունների գնահատումն իրականացվում է բացառապես սահմանված չափորոշիչներով՝ զերծ որևէ սուբյեկտիվ մոտեցումից։
Միաժամանակ, տեսաձայնագրումը ծառայում է նաև ստորաբաժանման ծառայողների շահերի պաշտպանությանը՝ ապահովելով փաստարկված և վերահսկելի գործընթաց։
ՆԳՆ-ում ընդգծում են, որ իրականացվող փոփոխությունների նպատակն է ոչ միայն ծառայությունների որակի բարելավումը, այլև հաշվետու ու թափանցիկ միջավայրի ձևավորումը և հանրության վստահության բարձրացումը։ Նախարարությունը շարունակելու է մշտադիտարկել մատուցվող ծառայությունների որակը՝ հաշվի առնելով քաղաքացիների կարծիքներն ու առաջարկները։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․