ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս անհապաղ լքել Իրանը՝ Հայաստանով կամ Թուրքիայով
Լուրեր |
Իրանում ուժեղացված են անվտանգության միջոցառումները։
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել անհապաղ լքել Իրանը ցամաքային ճանապարհով՝ Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով։ Համապատասխան ծանուցումը տարածել է Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունը՝ նշելով անվտանգության ռիսկերի աճը և ենթակառուցվածքների աշխատանքի խափանումները։
Ծանուցման համաձայն՝ Իրանում ուժեղացված են անվտանգության միջոցառումները, խափանվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, փակվել են որոշ ճանապարհներ, սահմանափակվել է ինտերնետ հասանելիությունը, ինչպես նաև դեպի Իրան և այնտեղից իրականացվող ավիաչվերթները։
ԱՄՆ քաղաքացիներին հորդորել են ակնկալել ինտերնետի շարունակական խափանումներ, նախապես ապահովել կապի այլընտրանքային միջոցներ և, եթե դա անվտանգ է, դիտարկել Իրանից հեռանալու հնարավորությունը ցամաքային ճանապարհով՝ Հայաստանով կամ Թուրքիայով։
Ծանուցման մեջ նշվում է, որ բաց է Հայաստանի հետ Իրանի ցամաքային սահմանը՝ Ագարակ–Նորդուզ անցակետում։ Միաժամանակ ընդգծվում է, որ Ադրբեջանի հետ Իրանի ցամաքային սահմանները փակ են սովորական երթևեկության համար, ինչի պատճառով շտապ հեռանալու դեպքում անհրաժեշտ է ընտրել այլ երթուղիներ։
Բացի այդ, Իրանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել հանրային հավաքներից, մնալ անվտանգ վայրերում, ունենալ սննդի, ջրի և առաջին անհրաժեշտության պարագաների պաշարներ, լիցքավորված պահել կապի միջոցները և հետևել պաշտոնական հաղորդագրություններին։
Ծանուցման հրապարակման ֆոնին նշվում է, որ փետրվարի 6-ին Օմանում նախատեսվում են ԱՄՆ–Իրան բանակցություններ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Իրանական պատվիրակությունը գլխավորելու է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․