ԱՄՆ-ի պետական պարտքը ամեն վայրկյան ավելանում է 75,000 դոլարով
Լուրեր |
ԱՄՆ պետական պարտքն այս պահին գերազանցում է 38,5 տրիլիոն դոլարը
Անցնող տարում ԱՄՆ-ի պետական պարտքը յուրաքանչյուր վայրկյան աճում է 75 հազար դոլարով: Այս մասին նշվում է ԱՄՆ կառավարության ծախսերին նվիրված ամենամյա զեկույցում, որը պատրաստել է սենատոր Ռենդ Փոլը (հանրապետական Կենտուկի նահանգից):
Ըստ նրա գնահատականների՝ հաջորդ տասնամյակի ընթացքում ԱՄՆ-ն «տարեկան միջին հաշվով կավելացնի պարտքը 23,9 տրիլիոն դոլարով»: «ԱՄՆ կառավարությունը հաջորդ տասը տարիների ընթացքում ամեն օր պարտքն ավելացնելու է ավելի քան 6,53 միլիարդ դոլարով: Մենք պարտք ենք վերցնում ժամում ավելի քան 272 միլիոն դոլար, րոպեում՝ 4,54 միլիոն դոլար և յուրաքանչյուր վայրկյան՝ ավելի քան 75 հազար դոլար»,- նշում է սենատորը:
Նա «ծովում կաթիլ» է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ վերջին 50 տարվա ընթացքում առաջին անգամ «հրաժարվել 5 միլիարդ դոլարի չափով արտաքին օգնությունից և միջազգային կազմակերպությունների ֆինանսավորումից»՝ որպես ծախսերի դեմ պայքարի միջոց: Սենատորի հաշվարկներով՝ 2025 թվականին «պետական վատնումների ընդհանուր չափը կազմել է 1,639,135,969,608 դոլար, ներառյալ 1,22 տրիլիոն դոլարը՝ պարտքի տոկոսավճարների տեսքով»:
ԱՄՆ պետական պարտքն այս պահին գերազանցում է 38,5 տրիլիոն դոլարը, ինչը կազմում է ավելի քան 112 հազար դոլար երկրի յուրաքանչյուր բնակչի հաշվով: Ամերիկացի փորձագետների մեծ մասը հակված է այն մտքին, որ ամերիկյան բյուջեն հնարավոր է հավասարակշռել տասնամյա ժամկետում: Նրանք խորհուրդ են տալիս դաշնային ծախսերը կապել նախորդ երեք տարիների միջին տարեկան եկամտի հետ՝ հաշվի առնելով բնակչության աճն ու գնաճը: Մասնագետները մատնանշում են Կոնգրեսի՝ դաշնային բյուջեի ձևավորման հին խնդիրը, այն է՝ բացարձակապես բոլոր ծախսերն ու եկամուտները ներառող համապարփակ նախագծի բացակայությունը: Նրանք առաջարկում են կրճատել անհարկի ծախսերը, որոնք բեռ են դառնում հարկատուների համար:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․