ԱՄՆ-ն կարող է պահանջել, որ զբոսաշրջիկները երկիր մուտք գործելիս սոցիալական ցանցերի տվյալներ տրամադրեն
Լուրեր |
Մարկո Ռուբիոն կարգադրել էր խստացնել ուսանողական վիզա ստանալու համար դիմողների նկատմամբ ստուգումները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է բոլոր օտարերկրյա զբոսաշրջիկներին պարտադրել երկիր մուտք գործելիս տրամադրել իրենց սոցիալական ցանցերի վերջին հինգ տարվա տեղեկատվությունը։ Այս մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը։
Ըստ նրա տեղեկությունների՝ համապատասխան առաջարկը հայտնվել է ԱՄՆ Ավիացիոն կառավարման կառավարական տեղեկագրում։ Առաջարկվում է նման միջոցները տարածել Միացյալ Նահանգներ մուտք գործող բոլոր օտարերկրացիների վրա, ներառյալ այն երկրների քաղաքացիների, որոնց համար վիզա անհրաժեշտ չէ։
Բացի այդ, ԱՄՆ սահմանային ծառայությունը կարող է զբոսաշրջիկներին պարտավորեցնել հայտնել էլեկտրոնային փոստի հասցեները և հեռախոսահամարները, որոնք նրանք օգտագործել են վերջին հինգ տարիների ընթացքում, ինչպես նաև ընտանիքի անդամների հասցեներն ու հեռախոսահամարները։
Ինչպես հունիսին հայտնել էր The Washington Post թերթը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարգադրել էր խստացնել ուսանողական վիզա ստանալու համար դիմողների նկատմամբ ստուգումները։ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներն այժմ ստուգում են դիմողների սոցիալական ցանցերի հաշիվները։ Ամերիկյան կողմը կդիտարկի նրանց էջերը սոցցանցերում՝ գտնելով այնպիսի գրառումներ, որոնք արտահայտում են «թշնամական վերաբերմունք [ամերիկյան] քաղաքացիների, մշակույթի, կառավարության, ինստիտուտների կամ հիմնարար սկզբունքների նկատմամբ»։ Բացի այդ, ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները պետք է բացահայտեն այն դիմողներին, ովքեր սոցցանցերում հանդես են գալիս ահաբեկիչների աջակցությամբ, թույլ են տալիս հակասեմական արտահայտություններ կամ կապված են ԱՄՆ անվտանգությանը սպառնացող վտանգների հետ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․