ԱՄՆ-ը ավարտել է Վենեսուելային նավթի վաճառքից ստացված 500 մլն դոլարի փոխանցումը
Լուրեր |
Վենեսուելան ամբողջությամբ ստացել է այն գումարը, որը գոյացել էր վենեսուելական նավթի առաջին խմբաքանակի վաճառքի արդյունքում։
Վաշինգտոնի վարչակազմն ավարտել է Վենեսուելայի իշխանություններին նավթի վաճառքից ստացված 500 միլիոն դոլարի փոխանցումը։ Այդ մասին երեքշաբթի օրը հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնատար անձանցից մեկին։
Պաշտոնյայի խոսքով՝ Վենեսուելան ամբողջությամբ ստացել է այն գումարը, որը գոյացել էր վենեսուելական նավթի առաջին խմբաքանակի վաճառքի արդյունքում։ Միևնույն ժամանակ նշվել է, որ միջոցների բաշխումը նախատեսվում է իրականացնել «վենեսուելացի ժողովրդի շահերից ելնելով»՝ ԱՄՆ կառավարության կողմից սահմանվող մեխանիզմների շրջանակում։ Վաճառված նավթի ծավալները չեն հստակեցվել։
Աղբյուրի տվյալներով՝ Վաշինգտոնը նախատեսում է ապագայում վենեսուելական նավթի վաճառքից ստացված միջոցները փոխանցել ԱՄՆ-ում տեղակայված հատուկ հիմնադրամի։ Այդ հիմնադրամից գումարների փոխանցումը Վենեսուելայի իշխանություններին կիրականացվի ամերիկյան կողմի թույլտվությամբ։
Վենեսուելայի լիազոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը հունվարի վերջին հայտնել էր, որ երկիրը ստացել է նավթի վաճառքից գոյացած գումարի առաջին 300 միլիոն դոլարը։ Reuters-ի հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ն այժմ փոխանցել է նաև մնացած 200 միլիոն դոլարը, ինչի արդյունքում վճարումը ավարտված է համարվում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․