ԱՄՆ-ում կարող են չեղարկել ալիմենտի պարտք ունեցող անձանց անձնագրերը
Լուրեր |
Նախաձեռնությունը միտված է ուժեղացնել ալիմենտի վճարման վերահսկողությունը։
Թրամփի վարչակազմը նախատեսում է ընդլայնել 1996 թվականի դաշնային օրենքի կիրառումը, որը թույլ է տալիս չեղարկել ամերիկյան անձնագրերը այն անձանց դեպքում, ովքեր ունեն չվճարված ալիմենտի պարտքեր։ Այդ մասին «Ասոշիեյթեդ Փրես»-ին հայտնել են երեք ամերիկացի պաշտոնյաներ։
Գործող օրենքի համաձայն՝ դաշնային կառավարությունը կարող է սահմանափակել կամ չեղարկել անձնագիրը, եթե ալիմենտի պարտքը գերազանցում է 2500 դոլարը։ Սակայն մինչ այժմ Պետդեպարտամենտը հիմնականում կիրառել է այս մեխանիզմը միայն այն դեպքերում, երբ պարտապանը դիմել է անձնագրի երկարաձգման կամ այլ հյուպատոսական ծառայության համար։
Այսինքն՝ կիրառումը փաստացի կախված է եղել տվյալ անձի կողմից պետական ծառայության դիմելու հանգամանքից։
Պաշտոնյաների փոխանցմամբ՝ նոր մոտեցման շրջանակում Պետդեպարտամենտը կարող է սկսել անձնագրերի չեղարկումը սեփական նախաձեռնությամբ՝ հիմնվելով ԱՄՆ Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարության տրամադրած տվյալների վրա։
Եթե կարգավորումը կիրառվի ամբողջ ծավալով, ապա ալիմենտի զգալի պարտքեր ունեցող անձինք կարող են զրկվել միջազգային ճանապարհորդելու հնարավորությունից մինչև պարտավորությունների կատարումը։
Նախաձեռնությունը միտված է ուժեղացնել ալիմենտի վճարման վերահսկողությունը և ապահովել երեխաների ֆինանսական պաշտպանության մեխանիզմների արդյունավետությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․