ԱՄՆ-ը հաստատել է Սաուդյան Արաբիային F-15 կործանիչների սպասարկման ծառայությունների հնարավոր տրամադրումը՝ մինչև 3 մլրդ դոլար արժեքով
Լուրեր |
Վաշինգտոնի վարչակազմը պաշտոնապես ծանուցել է ԱՄՆ Կոնգրեսին հնարավոր գործարքի մասին։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Սաուդյան Արաբիային մինչև 3 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով F-15 կործանիչների սպասարկման ծառայությունների և հարակից սարքավորումների հնարավոր տրամադրումը։ Տեղեկությունը հրապարակել է Պենտագոնի Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը (DSCA)։
Գործակալության հաղորդագրության համաձայն՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները ԱՄՆ-ից դիմել են F-15 ինքնաթիռների վերանորոգման և տեխնիկական սպասարկման ծառայությունների, պահեստամասերի, ծրագրային ապահովման, ինչպես նաև մի շարք համակարգերի մատակարարման համար։ Փաստաթղթում նշվում է, որ գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 3 միլիարդ դոլար։
DSCA-ն ընդգծում է, որ առաջարկվող վաճառքը համապատասխանում է ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակներին՝ նպաստելով ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող, սակայն Վաշինգտոնի համար կարևոր դաշնակցի անվտանգության ամրապնդմանը։
Վաշինգտոնի վարչակազմը պաշտոնապես ծանուցել է ԱՄՆ Կոնգրեսին հնարավոր գործարքի մասին։ Օրենսդիր մարմինը ունի 30 օր ժամկետ՝ առաջարկը քննարկելու և անհրաժեշտության դեպքում այն արգելափակելու համար։ Պենտագոնի հավաստմամբ՝ սպասարկման ծառայությունների և սարքավորումների տրամադրումը չի վնասի ԱՄՆ զինված ուժերի մարտունակությանը։
Հիշեցվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականի նոյեմբերի 18-ին հայտարարել էր Սաուդյան Արաբիային ՆԱՏՕ-ից դուրս Վաշինգտոնի հիմնական դաշնակցի կարգավիճակ շնորհելու մասին։ Այդ ժամանակ հայտարարվել էր նաև պաշտպանության ոլորտում ռազմավարական համաձայնագրի ստորագրման մասին։
ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակը հեշտացնում է ԱՄՆ-ի և տվյալ երկրի միջև ռազմական համագործակցությունը, սակայն չի ենթադրում փոխադարձ պաշտպանության պարտավորություններ։ Սպիտակ տունը նախկինում տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը նախատեսում է Սաուդյան Արաբիային վաճառել լայնածավալ սպառազինություն, այդ թվում՝ F-35 հինգերորդ սերնդի կործանիչ-ռմբակոծիչներ և շուրջ 300 տանկ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․