Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրեց ԱԲ դարաշրջանում հեռահաղորդակցության տեսլականը
Լուրեր |
Կոնֆերանսի ընթացքում մասնակիցները քննարկեցին բիզնեսի թվային փոխակերպման ընթացքը։
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցեց Ներքին Աուդիտորների
Ինստիտուտ-Հայաստան ՀԿ-ի կողմից կազմակերպված «Կառավարում, ռիսկեր և համապատասխանություն
արհեստական բանականության և թվային ակտիվների դարում» խորագրով տարեկան կոնֆերանսին,
որտեղ Ucom-ը հանդես եկավ որպես տեխնոլոգիական գործընկեր։
Կոնֆերանսը համախմբել էր ներքին աուդիտի, համապատասխանության և
տեղեկատվական անվտանգության և ռիսկերի կառավարման ոլորտների ավելի քան 150 մասնագետների
և առաջատար փորձագետների՝ ԱՄԷ-ից, Նիդերլանդներից, Միացյալ Թագավորությունից, Լիբանանից,
Սլովենիայից և այլ երկրներից։
Ռալֆ Յիրիկյանը հանդես եկավ ելույթով՝ «Կապից դեպի պատասխանատվություն. հեռահաղորդակցությունը ԱԲ դարաշրջանում» թեմայով՝ ներկայացնելով հեռահաղորդակցության ոլորտի զարգացումների իր տեսլականը։
«Ucom-ում մենք գիտակցում ենք, որ այսօր արհեստական բանականությունն ու թվային տեխնոլոգիաները ձևավորում են բոլոր ոլորտների ապագան՝ բիզնեսից մինչև պետական կառավարում։ Հեռահաղորդակցությունը այս էկոհամակարգի առանցքային հենասյունն է․ մենք պատասխանատվություն ենք կրում ապահովելու ոչ միայն կապի որակն ու արագությունը, այլև տվյալների պաշտպանությունը, թվային վստահությունը և անվտանգ փոխգործակցությունը մարդկանց ու բիզնեսների միջև», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Այս տարի ևս ՆԱԻ-Հայաստանի կոնֆերանսը հաջողությամբ դարձավ գիտելիքի և փորձի փոխանակման առանցքային հարթակ՝ համախմբելով ոլորտի առաջատար մասնագետների։ Մենք ուրախ ենք, որ կոնֆերանսի ընթացքում կարողացանք կազմակերպել քննարկումներ այսպիսի արդիական թեմաների շուրջ, ինչպիսիք են արհեստական բանականությունն ու թվային ակտիվները, որոնք այսօր թելադրում են բիզնեսի, կորպորատիվ կառավարման և հսկողական գործառույթների ապագան։ Վստահ ենք, որ յուրաքանչյուր մասնակից իր հետ տարավ արժեքավոր գործիքներ՝ իրենց կազմակերպությունների կայուն զարգացումն ապահովելու համար։ Շնորհակալ ենք մեր գործընկերներին՝ այս կարևոր միջոցառումն իրականություն դարձնելու համար», - նշեց «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստան» ՀԿ-ի նախագահ Արա Չալաբյանը:
Կոնֆերանսի ընթացքում մասնակիցները քննարկեցին բիզնեսի թվային փոխակերպման ընթացքը, անդրադարձան արհեստական բանականության կիրառման գործնական հարցերին՝ վերլուծելով ռիսկերն ու բացահայտելով հնարավորությունները, ինչպես նաև թվային ակտիվների և կիբեռանվտանգության արդիական խնդիրները։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․