Արևային լուծումներ Արենիում․ Ucom-ը և FPWC-ն աջակցում են շրջակա միջավայրի պահպանությանը
Լուրեր |
Ucom-ի աջակցությամբ Վայրի բնության և մշակութային
արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Արենի համայնքի Ագարակաձոր, Արենի, Մոզրով,
Ռինդ և Չիվա բնակավայրերում մեղվապահներին տրամադրել է արևային էլեկտրական
ցանկապատներ՝ մեղվափեթակները արջերից պաշտպանելու համար։
Վայոց ձորում վերջին տարիներին
վայրի կենդանիների կենսամիջավայրը փոփոխվել է, ինչի հետևանքով արջերը՝ սնունդ
հայթայթելու նպատակով, երբեմն մտնում են համայնքների տարածքներ, վնասում
մեղվափեթակներ, մրգատու այգիներ և գյուղատնտեսական ենթակառուցվածքներ։ Նշված
համայնքներում մեղուների փեթակները պարբերաբար ամբողջությամբ ոչնչացվել են։
«Ucom-ում մենք կարևորում ենք այն
նախաձեռնությունները, որոնք նպաստում են Հայաստանի կանաչ ապագային և
կենսաբազմազանության պահպանությանը։ Տեխնոլոգիական և բնապահպանական լուծումների
համադրությամբ մենք ձգտում ենք ապահովել երկարաժամկետ կայուն արդյունքներ՝ նպաստելով
շրջակա միջավայրի երկարաժամկետ պահպանությանը», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ
Յիրիկյանը։
«Այս էլեկտրական ցանկապատները
պաշտպանում են մեղվապահներին վնասներից՝ միաժամանակ հնարավորություն տալով արջերին
անվնաս վերադառնալ իրենց բնական միջավայր։ Այսպիսի նախագծերը մեզ ավելի են
մոտեցնում մարդու և բնության ներդաշնակ համակեցության մեր վերջնական նպատակին», -
ընդգծեց FPWC-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Արևային էլեկտրական ցանկապատները համարվում են ժամանակակից և բնապահպանական տեսանկյունից անվտանգ լուծում։ Կենդանու դիպչելու դեպքում այն արձակում է թույլ էլեկտրական ազդակ, որը կանխում է հետագա մոտեցումը՝ առանց վնաս պատճառելու։ Էլեկտրական ցանկապատների՝ «հովիվների» տեղադրումը դիտվում է կարճաժամկետ գործնական լուծում՝ քանի դեռ զուգահեռաբար շարունակվում են երկարաժամկետ ծրագրերը։
Դրանցից մեկն էլ գործընկերների կողմից շարունակաբար տնկվող հազարավոր
ծառերն են, որոնք անտառ ձևավորելով վայրի կենդանիների համար բնական սննդի բավարար
աղբյուր կդառնան։ Վերջին տասնամյակներում կլիմայի փոփոխության, թունաքիմիկատների և
կենսավայրերի նվազման հետևանքով կտրուկ պակասել է նաև մեղուների թիվը՝ ինչը լուրջ
վտանգ է ստեղծում գյուղատնտեսության և բնության հավասարակշռության համար։
Ucom-ի և FPWC-ի համատեղ այս
ծրագիրը միտված է համայնքների ենթակառուցվածքների բարելավմանը և Հայաստանի
կենսաբազմազանության երկարաժամկետ կայուն պահպանությանը։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․