Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ջանքերով արևային էներգիա կարտադրվի Կեչուտ համայնքում
Լուրեր |
Ucom-ի աջակցությամբ և Արևորդի ՀԿ-ի ջանքերով 10 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան է տեղադրել Վայոց ձորի մարզի Կեչուտ բնակավայրում՝ համայնքի էներգաարդյունավետությունը և ֆինանսական կայունությունը բարձրացնելու նպատակով։
Կեչուտի վարչական շենքում տեղադրված արևային կայանը կապահովի ոչ միայն շենքի, այլև դրան կից գործող համայնքապետարանին պատկանող կառույցների էլեկտրաէներգիայի ծախսերը։ Նախնական հաշվարկներով՝ համայնքը տարեկան կխնայի մոտ 800 000 ՀՀ դրամ գումար, որը կուղղվի համանքի զարգացման և ենթակառուցվածքների բարելավման ծրագրերին։
«Ucom - ում մենք կարևորում ենք երկարաժամկետ, համայնքներին ուղղված ծրագրերը, որոնք իրական դրական արդյունք են ունենում մարդկանց կյանքի վրա։ Կեչուտում իրականացված նախագիծը ոչ միայն աջակցում է համայնքի ֆինանսական կայունությանը, այլև խթանում է «կանաչ» մտածողության և պատասխանատու ներդրումների մշակույթը», - ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Այս ծրագիրը վկայում է այն մասին, որ բնապահպանական լուծումները նաև տնտեսական կայունության հզոր գործիք են։ Խնայված գումարը Կեչուտի նման համայնքի համար փոփոխություն ստեղծող ռեսուրս է, որը թույլ է տալիս ինքնուրույն զարգացնել այլ ուղղություններ։ Մենք շնորհակալ ենք Ucom-ին հանրային նշանակության այս նախաձեռնությունները միասին իրականացնելու պատրաստակամության համար», — նշել է Արևորդի ՀԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի համագործակցության երեք տարիների ընթացքում արդեն տեղադրվել է 16 արևային կայան՝ Հայաստանի տարբեր մարզերի մանկապարտեզներում, համայնքային նշանակության շենքերում և ենթակառուցվածքներում, խթանելով բնապահպանական կայունությունն ու տնտեսական արդյունավետությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․