Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
Լուրեր |
Moneytun միջազգային արագ դրամական փոխանցման համակարգը նշում է իր 20-ամյակը, իսկ ԱրարատԲանկն ու Moneytun-ը՝ համագործակցության հոբելյանական 10-ամյակը։
Moneytun-ը հիմնադրվել է 2006 թ․-ին: Գործելով ավելի քան 25 երկրում, 5 մայրցամաքում և արդեն երկու տասնամյակ միավորելով աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցներին՝ Moneytun-ը ապահովում է պարզ, արագ և հուսալի դրամական փոխանցումներ։
Շուրջ 10 տարի է, ինչ ԱրարատԲանկի և Moneytun համակարգի
ռազմավարական գործընկերությունը ծառայում է մեկ միասնական նպատակի՝ կառուցել հուսալի
ֆինանսական կամուրջներ աշխարհասփյուռ հայ համայնքների միջև։ Այս գործընկերության
շնորհիվ աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցները հնարավորություն
ունեն օգտվել արագ, հարմար դրամական փոխանցումներից և արտարժույթի փոխանակման
ծառայություններից, ինչպես նաև թվային լուծումներից, որոնք հնարավորություն են
տալիս հաճախորդին դրամական միջոցները ստանալ անմիջապես Moneytun քարտին։
Համագործակցությունն այսուհետ հաճախորդներին
հնարավորություն կընձեռի ԵՄ երկրներից ստանալ արագ դրամական փոխանցումներ ինչպես
ՀՀ դրամով, այնպես էլ եվրոյով։ Ծառայությունից օգտվելու համար ԵՄ երկրներում
գտնվող հաճախորդները կարող են պարզապես ներբեռնել հավելվածը հետևյալ հղումով։
«Մենք արժևորում ենք
ԱրարատԲանկի հետ մեր երկարամյա գործընկերությունը, որի ընթացքում Բանկը մշտապես
դրսևորել է պատասխանատվության, հուսալիության և վստահելի գործընկերության բարձր
մակարդակ։ ԱրարատԲանկի աջակցությունը կարևոր դեր է ունեցել Moneytun համակարգի
զարգացման գործում, և առանց նման ռազմավարական գործընկերոջ, հնարավոր է՝ Moneytun
համակարգի 20-ամյակը իրականություն չլիներ։ Մենք հպարտ ենք, որ աշխատում ենք նման
վստահելի ֆինանսական հաստատության հետ», - նշել է Moneytun միջազգային արագ դրամական փոխանցման
համակարգի հիմնադիր տնօրեն Արթուր
Ավետիսյանը։
«Moneytun
համակարգի հետ աշխատում ենք ավելի
քան 10 տարի՝ անցնելով փոխվստահության և համատեղ աշխատանքի արդյունավետ ճանապարհ։
Համակարգը կամրջում է ԱՄՆ-ի բազմամիլիոն հայ համայնքն ու Հայաստանը՝ պահպանելով ջերմ կապը սփյուռքում
և Հայաստանում բնակվող հարազատների, բարեկամների և ընկերների միջև։ Այս
համագործակցությունը հաստատուն ներդրում է մեր երկրի տնտեսության զարգացման մեջ։ Moneytun
համակարգը պահպանում է իր ուրույն
մշակույթը և հայկականությունը՝ համապատասխանելով ֆինանսական շուկայի բոլոր արդի
միտումներին։
Համագործակցության տարիների ընթացքում կյանքի ենք կոչել
բազմաթիվ գաղափարներ և վստահ ենք, որ առաջիկա տարիներին ևս
կընձեռենք նոր հնարավորություններ, կիրականացնենք հավակնոտ ծրագրեր և կգրանցենք
համատեղ հաջողություններ»,-նշել է ԱրարատԲանկի Միջազգային գործառնությունների
վարչության պետ, Վարչության անդամ Զարուհի Մելքոնյանը։
Moneytun ԱԴՓ համակարգի
20-ամյակի կապակցությամբ տարվա ընթացքում սպասվում են հատուկ առաջարկներ,
խաղարկություններ և բազմաթիվ անակնկալներ հաճախորդների համար՝ ներառյալ ընթրիքներն
ու արժեքավոր նվերների խաղարկությունները։
Հաճախորդները տարվա ընթացքում կարող են միանալ Moneytun ԱԴՓ համակարգի 20-ամյակի տոնակատարությանը, օգտվել հատուկ առաջարկներից և
շահել հետաքրքիր նվերներ՝ այցելելով www.moneytun20.com։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․