Թրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ
Լուրեր |
Որոշումը ուժի մեջ է մտնում անմիջապես:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բիզնես վարող երկրները կկիրառվեն 25% մաքսատուրքի, երբ գործարքներ իրականացնեն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Հայտարարությունը նախագահը կատարել է Truth Social սոցիալական հարթակում։
Թրամփի խոսքով՝ որոշումը ուժի մեջ է մտնում անմիջապես և վերաբերում է ԱՄՆ-ի հետ կատարվող «ցանկացած և բոլոր գործարքներին»։ Նա ընդգծել է, որ որոշումը վերջնական և վճռորոշ է։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իր վարչակազմը դիտարկում է Իրանի նկատմամբ տարբեր քաղաքական և ուժային տարբերակներ՝ ի պատասխան երկրում շարունակվող ցույցերի ճնշման, որի ընթացքում, ըստ միջազգային լրատվամիջոցների, զոհվել է ավելի քան 500 մարդ։
CNN-ի փոխանցմամբ՝ մաքսատուրքերի սահմանումը կարող է զգալի ազդեցություն ունենալ Չինաստանի վրա, որը համարվում է Իրանի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկը և միաժամանակ ունի լայն առևտրաշրջանառություն ԱՄՆ-ի հետ։ Լրատվամիջոցի գնահատմամբ՝ նոր մեխանիզմի կիրառման դեպքում Չինաստանի համար ԱՄՆ արտահանման մաքսատուրքը կարող է հասնել մինչև 45%, ներկայիս մոտ 20%-ի փոխարեն։
Բացի Չինաստանից, Իրանի խոշոր առևտրային գործընկերների թվում նշվում են նաև Հնդկաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Թուրքիան։
Սպիտակ տունը հրաժարվել է CNN-ին տրամադրել լրացուցիչ մանրամասներ՝ նշելով, որ դեռևս պարզ չէ, թե նոր մաքսատուրքերը կվերաբերեն միայն ապրանքների առևտրին, թե նաև ծառայություններին, ինչպես նաև՝ կիրառման տեխնիկական մեխանիզմները։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․