Թրամփը խոստացել է 200 % մաքսատուրքեր սահմանել ֆրանսիական գինու և շամպայնի նկատմամբ
Լուրեր |
Թրամփը կտրուկ արձագանքել է Փարիզի դիրքորոշմանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է տեղեկությունը, ըստ որի Ֆրանսիան չի ընդունելու «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը։ Bloomberg-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ նախաձեռնության սկզբնական նպատակը եղել է Գազայի հատվածում խաղաղության հաստատումը, սակայն հետագայում խորհրդի կանոնադրությունն ընդլայնվել է, իսկ ՄԱԿ-ի դերակատարումը դարձել է ոչ միանշանակ։
Թրամփը կտրուկ արձագանքել է Փարիզի դիրքորոշմանը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն կարող է 200 տոկոսի մաքսատուրքեր սահմանել ֆրանսիական գինու և շամպայնի նկատմամբ։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Էմանուել Մակրոնը «այսպես թե այնպես շուտով կհեռանա նախագահի պաշտոնից»։
ԱՄՆ նախագահը հաստատել է, որ «Խաղաղության խորհրդին» միանալու հրավեր է ուղարկել նաև Ռուսաստանի նախագահին։ Համապատասխան առաջարկներ են ստացել Բելառուսի, Ղազախստանի, Թուրքիայի, ինչպես նաև մի քանի տասնյակ եվրոպական, արաբական և այլ երկրների առաջնորդներ։
Միևնույն ժամանակ նախաձեռնությունը բախվում է լուրջ դիմադրության Իսրայելի կողմից։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում թուրքական կամ կատարական ներկայություն լինել չի կարող՝ ընդգծելով, որ Թուրքիայի մասնակցությունը անընդունելի է Թել Ավիվի համար։
Փորձագետների գնահատմամբ՝ «Խաղաղության խորհրդի» ձևավորման գործընթացը, որը ներկայացվում է որպես նոր բազմակողմ հարթակ, արագորեն վերածվում է աշխարհաքաղաքական հակասությունների նոր օջախի՝ միավորելով տնտեսական ճնշումները, դիվանագիտական դիմակայությունն ու տարածաշրջանային մրցակցությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․