Թրամփը Իրանին տվել է 10-15 օր՝ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար
Լուրեր |
ԱՄՆ նախագահը քննարկում է Իրանի նկատմամբ գործողությունների մի շարք տարբերակներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ունի 10-15 օր՝ Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հասնելու համար։
Ամերիկացի առաջնորդը կրկին զգուշացրել է, որ Իրանի հետ «շատ վատ բաներ տեղի կունենան», եթե համաձայնություն ձեռք չբերվի։ «Մենք այս կամ այն կերպ կստանանք գործարքը»,- հավելել է Թրամփը։
The Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ ԱՄՆ նախագահը քննարկում է Իրանի նկատմամբ գործողությունների մի շարք տարբերակներ, այդ թվում՝ սահմանափակ հարվածների հնարավորությունը՝ Թեհրանին միջուկային գործարք կնքելու համար ճնշում գործադրելու նպատակով։
Պարբերականի տվյալներով՝ եթե նման որոշում կայացվի, հարվածները կարող են իրականացվել առաջիկա օրերին և թիրախավորել մի քանի ռազմական կամ կառավարական օբյեկտներ։
WSJ-ն նաև նշում է, որ եթե Իրանը շարունակի չկատարել ուրանի հարստացումից հրաժարվելու պահանջը, ԱՄՆ-ը կարող է դիմել ավելի լայնածավալ գործողությունների, որոնք, ըստ հրապարակման, կարող են ներառել նաև Թեհրանում իշխանափոխության նպատակ հետապնդող սցենարներ։
Պաշտոնական Թեհրանը նախկինում հայտարարել է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․