Թրամփը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել Իրանում Փահլավիին աջակցելու մասին
Լուրեր |
Ցանկացած ռեժիմ կարող է տապալվել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայում վաղաժամ է քննարկել Իրանի վերջին շահի ավագ որդու՝ Ռեզա Փահլավիի հնարավոր քաղաքական դերի և Իրանում աջակցություն ստանալու հեռանկարի հարցը։ Այդ մասին նա ասել է Reuters գործակալությանը տված հարցազրույցում։
Թրամփի խոսքով՝ Փահլավին «լավ տպավորություն է թողնում», սակայն պարզ չէ, թե ինչպիսի ընդունելություն կունենա Իրանում։
«Ես չգիտեմ, թե նա ինչպես կընդունվեր իր իսկ երկրում, և իրականում մենք դեռ այդ փուլում չենք», – նշել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ իրավիճակի շուրջ դեռևս բազմաթիվ հարցեր են ուսումնասիրվում։
Անդրադառնալով Իրանում իշխանափոխության հնարավորությանը՝ Թրամփը նշել է, որ «ցանկացած ռեժիմ կարող է տապալվել», սակայն ընդգծել է, որ դեռ վաղ է կոնկրետ սցենարների մասին խոսելը։ Նրա խոսքով՝ անկախ զարգացումներից, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը «հետաքրքիր ժամանակաշրջան» է խոստանում։
Ռեզա Փահլավին ծնվել է 1960 թվականին Թեհրանում, 1967 թվականին ստացել է թագաժառանգի տիտղոս։ 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո Իրանում միապետության տապալման հետևանքով Փահլավիների ընտանիքը լքել է երկիրը։ 1980 թվականին հոր մահից հետո Ռեզա Փահլավին գլխավորել է Փահլավիների տունը և հանդես է գալիս որպես իրանական ներկայիս իշխանությունների ընդդիմադիր։ Նա բնակվում է ԱՄՆ-ում և գլխավորում է Իրանի ազգային խորհուրդը, որի գործունեությունն արգելված է Իրանում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․