Թրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասին
Լուրեր |
Թրամփը սպառնացել էր, թե Իրանը «կջնջվի երկրի երեսից»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասեցրել է «Ազատություն» նախագծի գործողությունը, որը Պարսից ծոցում մնացած նավերն ազատելու ջանքերին էր ուղղված։ Նա այս մասին գրել է Truth Social-ում։
Թրամփն իր որոշումը բացատրել է Պակիստանի և այլ երկրների խնդրանքով, Իրանի դեմ արշավի ընթացքում «հսկայական ռազմական հաջողություններով», ինչպես նաև Թեհրանի հետ «լիարժեք և վերջնական համաձայնագրի հասնելու ուղղությամբ զգալի առաջընթացով»։
«Մենք փոխադարձաբար համաձայնության ենք եկել, որ քանի դեռ շրջափակումը մնում է ամբողջ ուժի մեջ, «Ազատություն» նախագիծը (նավերի անցումը Հորմուզի նեղուցով) կարճ ժամանակով կդադարեցվի՝ տեսնելու համար, թե արդյոք հնարավոր է համաձայնագիր կնքել»,- գրել է Թրամփը։
Մայիսի 4-ին Սպիտակ տունը հայտարարել էր Հորմուզի նեղուցի փակումից հետո Պարսից ծոցում մնացած առևտրային նավերն ազատելու գործողության մասին՝ նշելով, որ շատ երկրներ, որոնցից գրեթե ոչ մեկը ներգրավված չէ հակամարտության մեջ, դիմել են Միացյալ Նահանգներին նման խնդրանքներով:
Թրամփը պնդել էր, որ գործողությունը զուտ մարդասիրական բնույթի է և նպատակ ունի օգնել այն նավերի անձնակազմերին, որոնց մոտ սննդի և այլ պաշարների պակաս է զգացվում: Կենտրոնական հրամանատարության գլխավոր ծովակալ Բրեդ Քուփերը պարզաբանել էր, որ նեղուցի ծովային շրջափակումը կշարունակվի:
Ավելի ուշ Թրամփը սպառնացել էր, թե Իրանը «կջնջվի երկրի երեսից», եթե խոչընդոտի Հորմուզի նեղուցով առևտրային նավերին ուղեկցող ամերիկյան նավերի աշխատանքը։
Ըստ Axios-ի՝ Իրանը զգուշացվել է գործողության մասին։ Թրամփը սպառնացել է հակահարված տալ, եթե միջամտություն լինի։ Նախազգուշացմանը հակառակ՝ իրանցիները մի շարք հարձակումներ են իրականացրել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի, առևտրային նավերի և ԱՄԷ-ի վրա։ Axios-ը նաև հայտնել է, որ Թրամփը հոգնել է Իրանի հետ փակուղուց և ցանկանում է համաձայնագիր կնքել։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․