Տրանսպորտի ուղեվարձի վճարման մասով առկա է 5.5 մլրդ դրամի թերհավաքագրում. 45 տրոլեյբուսների փողը կտա կառավարությունը
Լուրեր |
Երևան քաղաքի համար առաջնահերթություններից մեկը հանրային տրանսպորտի արդիականացումն ու տրանսպորտային շարժակազմի համալրումն է։
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 27–ի նիստում որոշեց 3 մլրդ դրամ դոտացիա հատկացնել Երևանի քաղաքապետարանին՝ թվով 45 տրոլեյբուսների ձեռքբերման նպատակով։
Հիմնավորման մեջ նշվում է, որ Երևան քաղաքի բյուջեում առկա է որոշակի թերհավաքագրում, հատկապես՝ հանրային տրանսպորտի ուղեվարձերի վճարման մասով: 2025–ի բյուջեով տրանսպորտի ուղեվարձերի եկամտից ստացված միջոցները նախատեսվել էր 21 մլրդ 303 մլն 814 հազար դրամ, սակայն ընթացիկ տարվա կանխատեսումներով այդ մասով սպասվում է շուրջ 5.5 մլրդ դրամի թերհավաքագրում (04.11.25թ. դրությամբ փաստացի հավաքագրում կազմել է 12,8 մլրդ դրամ)։ Ստացված միջոցների պակասը հանգեցնում է ծախսերի ֆինանսավորման դժվարություններին։ Անհրաժեշտություն է առաջանում Երևանի քաղաքապետարանին տրամադրել այլ դոտացիա, որը կուղղվի 2025–ի ծախսերի ֆինանսավորմանը, որոնք պետք է իրականացվեին տրանսպորտի ուղեվարձի եկամտից ստացված միջոցներով:
Երևան քաղաքի համար առաջնահերթություններից մեկը հանրային տրանսպորտի արդիականացումն ու տրանսպորտային շարժակազմի համալրումն է։ Մասնավորապես, նախատեսվում է 45 նոր տրոլեյբուսների ձեռքբերում, որի պայմանագրի արժեքի 30 տոկոսն արդեն իսկ նախատեսվել է ՀՀ կառավարության կողմից։ Սակայն ծրագրի ամբողջական իրագործման համար անհրաժեշտ է նաև մնացած 70 տոկոսի ֆինանսավորումը։
Հետևաբար, ընթացիկ ծախսերի ապահովման և համայնքային ծրագրերի ամբողջական ֆինանսավորման համար համար անհրաժեշտ է առնվազն լրացուցիչ 3.0 մլրդ դրամ։
Այս որոշման ընդունումը հնարավորություն կտա ապահովել Երևան քաղաքի համայնքային առաջնահերթ ծրագրերի իրականացումը, այդ թվում թվով 45 տրոլեյբուսների ձեռքբերումը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․