Թրամփի վարչակազմի առաջին տարում ԱՄՆ-ն լքել է գրեթե 3 միլիոն միգրանտ
Լուրեր |
2,2 միլիոն մարդ երկրից հեռացել է կամավոր։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը, ամփոփելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջին տարին, հայտարարել է, որ այդ ընթացքում ԱՄՆ-ն լքել է գրեթե 3 միլիոն անօրինական միգրանտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նոեմը գրել է X սոցիալական հարթակում։
Նրա խոսքով՝ շուրջ 2,2 միլիոն մարդ երկրից հեռացել է կամավոր՝ ինքնաարտաքսման ծրագրի շրջանակում, իսկ ավելի քան 675 հազար միգրանտ արտաքսվել է պետական մարմինների կողմից։
«Նախագահ Թրամփի վերադարձից հետո առաջին տարվա ընթացքում գրեթե 3 միլիոն անօրինական միգրանտներ լքել են ԱՄՆ-ն՝ շնորհիվ վարչակազմի կողմից անօրինական ներգաղթի դեմ հետևողական պայքարի»,– գրել է Նոեմը։
Նախարարը նաև նշել է, որ 2025 թվականի ընթացքում ԱՄՆ հարավային սահմանի հատվածում ֆենտանիլի մաքսանենգությունը գրեթե կրկնակի նվազել է՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Բացի այդ, ԱՄՆ առափնյա պահպանության ծառայության կողմից առգրավված կոկաինի քանակը, նրա ձևակերպմամբ, «բավական կլիներ ավելի քան 177 միլիոն ամերիկացու սպանելու համար»։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 20-ին Դոնալդ Թրամփը ստանձնել է ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնը։ Դրանից հետո նա բազմիցս հայտարարել է, որ մինչև իր պաշտոնավարումը շուրջ 25 միլիոն մարդ անօրինական կերպով մուտք է գործել երկիր։ Ինաուգուրացիայից անմիջապես հետո Թրամփը ստորագրել է կատարողական հրամանագիր՝ ԱՄՆ–Մեքսիկա սահմանին արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ հայտարարելով ամերիկյան պատմության մեջ անօրինական ներգաղթյալների ամենախոշոր արտաքսման ծրագիր իրականացնելու մտադրության մասին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․