Թրամփը Մարիա Կորինա Մաչադոյի կողմից Նոբելյան մրցանակի հանձնումը որակել է որպես փոխադարձ հարգանքի նշան
Լուրեր |
Թրամփը բազմիցս նշել է, որ իրեն արժանի է համարում այդ մրցանակին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի ընդդիմադիր գործիչ Մարիա Կորինա Մաչադոյի կողմից իրեն խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնումը համարում է փոխադարձ հարգանքի նշան։ Համապատասխան գրառումը նա կատարել է հունվարի 15-ին Truth Social հարթակում։
Թրամփի խոսքով՝ իր համար «մեծ պատիվ» է եղել հանդիպել Մաչադոյի հետ, որին նա բնութագրել է որպես «հիանալի կին, որը շատ փորձությունների միջով է անցել»։
«Մարիան ինձ տվեց իր խաղաղության Նոբելյան մրցանակը իմ կատարած աշխատանքի համար։ Ինչ հրաշալի փոխադարձ հարգանքի նշան։ Շնորհակալություն, Մարիա»,– գրել է ԱՄՆ նախագահը։
Մարիա Կորինա Մաչադոն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարի 15-ին կայացած հանդիպման ընթացքում իր խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնել է Դոնալդ Թրամփին։ Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը ընդունել է այն։
Միևնույն ժամանակ Նոբելյան կոմիտեն նախկինում հայտարարել է, որ խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհման որոշումը վերջնական է և ենթակա չէ վերանայման, իսկ մրցանակը «չի կարող չեղյալ հայտարարվել, բաժանվել կամ փոխանցվել»։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, թե չի ցանկանում, որ Մաչադոն իր խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնի իրեն։ Թրամփը բազմիցս նշել է, որ իրեն արժանի է համարում այդ մրցանակին։ Սակայն 2025 թվականի հոկտեմբերի 10-ին Նոբելյան կոմիտեն խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել էր Մարիա Կորինա Մաչադոյին։
Հունվարի սկզբին The Washington Post-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը որոշել է քաղաքական աջակցություն չցուցաբերել Մաչադոյին, քանի որ վերջինս չի հրաժարվել իր 2025 թվականի Նոբելյան մրցանակից՝ նրա օգտին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․