Թրամփը Դավոսում քննադատել է «կանաչ» էներգիան՝ այն անվանելով «պատմության ամենամեծ խաբեությունը»
Լուրեր |
Էներգետիկան պետք է օգնի ձեզ գումար վաստակել, ոչ թե ստիպի կորցնել այն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում ունեցած իր ելույթի ընթացքում կոշտ քննադատության է ենթարկել «կանաչ» էներգիայի աղբյուրները՝ հայտարարելով, որ դրանք տնտեսապես ոչ շահավետ են և վնասում են տնտեսություններին։
«Սա կոչվում է «կանաչ» խաբեություն։ Սա խաբեության ամենալուրջ դեպքն է պատմության մեջ», – հայտարարել է Թրամփը։
Նրա խոսքով՝ էներգետիկան պետք է նպաստի տնտեսական աճին և շահույթի ստեղծմանը, մինչդեռ «կանաչ» էներգիայի քաղաքականությունը, ըստ ԱՄՆ նախագահի, հակառակ ազդեցությունն է ունենում։
«Էներգետիկան պետք է օգնի ձեզ գումար վաստակել, ոչ թե ստիպի կորցնել այն», – ընդգծել է նա։
Թրամփը քննադատել է նաև մի շարք եվրոպական երկրների էներգետիկ քաղաքականությունը։ Մասնավորապես, նշել է, որ Մեծ Բրիտանիան պետք է ավելի ակտիվ զբաղվեր Հյուսիսային ծովում էներգակիրների արդյունահանմամբ։ Անդրադառնալով Գերմանիային՝ ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ ներկայիս կանցլեր Ֆրիդրիխ Մերցը փորձում է լուծումներ գտնել երկրի էներգետիկ ոլորտի խնդիրների համար։
Ելույթի ընթացքում Թրամփը քննադատել է նաև քամու տուրբինների կիրառումը՝ ընդգծելով, որ դրանց զգալի մասը արտադրվում է Չինաստանում և նախատեսված է գրեթե բացառապես արտահանման համար։
«Նրանք դրանք վաճառում են այն հիմարներին, որոնք պատրաստ են նման բան գնել», – ասել է Թրամփը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․