TikTok-ը համաձայնագիր է կնքել ԱՄՆ-ում իր ակտիվները ամերիկացի ներդրողներին վաճառելու վերաբերյալ
Լուրեր |
Բաժնետոմսերի 45%-ը կպատկանի Oracle, Silver Lake և MGX ընկերություններին։
TikTok-ի սեփականատեր ByteDance ընկերությունը համաձայնագիր է ստորագրել իր ամերիկյան ստորաբաժանումը ԱՄՆ ներդրողների կողմից վերահսկվող համատեղ ձեռնարկությանը փոխանցելու մասին: Այս մասին հայտնում է Axios-ը։
Սոցիալական ցանցի գլխավոր տնօրեն Շոու Ցզի Չուի ներքին փաստաթղթից, որին ծանոթացել է պորտալը, հետևում է, որ գործարքը պետք է իրականացվի հունվարի 22-ին։ Ըստ համաձայնագրի՝ բաժնետոմսերի 45%-ը կպատկանի Oracle, Silver Lake և MGX ընկերություններին։
Համատեղ ձեռնարկությունը պատասխանատու կլինի ԱՄՆ-ում տվյալների պաշտպանության, ալգորիթմների անվտանգության, բովանդակության մոդերացիայի և ծրագրային ապահովման որակի ապահովման համար։
2025 թվականի հունվարին ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել դաշնային օրենք, որը պարտավորեցնում է TikTok-ին գտնել սեփականատեր Չինաստանի սահմաններից դուրս, հակառակ դեպքում հավելվածին սպառնում էր արգելք ԱՄՆ տարածքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ հետաձգել է այս պահանջի կատարման վերջնաժամկետը։
Իր հերթին, չինական կողմը կոչ է արել, որպեսզի TikTok-ի վաճառքի գործարքը համապատասխանի Չինաստանի օրենսդրությանը, մասնավորապես այն օրենքներին, որոնք պարտադրում են Չինաստանի տարածքում գործող և անձնական տվյալներ հավաքող կամ տրամադրող կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքների օպերատորներին տվյալները պահպանել երկրի ներսում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․