Սա ակնհայտորեն հակասում է ԵԱՏՄ կարգավորումներին. ԱԳ նախարարը՝ ՌԴ-ում 90 օրից ոչ ավելի մնալու որոշման մասին
Լուրեր |
Խնդիրը ունի 3 շերտ։
90 օրը Ռուսաստանի Դաշնության սահմանած կարգավորումն է: Մենք կարծում ենք, որ սա ակնհայտորեն հակասում է ԵԱՏՄ կարգավորումներին: Սա մի թեմա է, որն այս պահին էլ քննարկվում է ՌԴ գործընկերների հետ, ընդ որում՝ մի թեմա է, որը չի վերաբերում միայն Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, այլև Ռուսաստանի և այլ երկրների հետ հարաբերություններին, այսինքն՝ ԵԱՏՄ մյուս անդամներին:
Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, որը վերաբերում է բեռնատարների հայ վարորդների դեպորտների թեմային՝ կապված Ռուսաստանում 90 օրից ոչ ավելի մնալու որոշման հետ:
Ըստ Միրզոյանի՝ խնդիրը ունի 3 շերտ՝ իրավական, որը վերոնշյալն է, երկրորդը՝ ապօրինի ձգձգումներ, երրորդը, երբ ապրանքը չի համապատասխանում թղթում գրված ապրանքին:
Արտգործնախարարը կարծում է՝ ապօրինի ձգձգումներին կարող են արձագանք լինել և՛ դիվանագիտական ջանքերը, և՛ ոլորտային գերատեսչությունների միջև կոնտակտները, ինչը հընթացս արվում է:
«Շատ ուղիղ եմ ուզում ասել, որ (բայց կարծում ենք՝ այդպես չէ) տեսականորեն չի կարելի բացառել, որ հապաղումներն այս կամ այն երրորդ կողմից, քննարկված երկրների կողմից ունեն որոշակի միտում, ունեն քաղաքական նշանակություն՝ կիրառվելու իբրև լծակ Հայաստանի վրա այս կամ այն քաղաքական դիրքորոշման համար կամ այդ դիրքորոշման հասնելու համար: Եթե սա է իմաստը, եթե որևէ երրորդ երկիր մեր բեռնափոխադրումները պիտի արհեստականորեն խոչընդոտի, որպեսզի մենք դառնանք ավելի հակված այս կամ այն կարծիքի, կամ ունենանք այս կամ այն վարքագիծը, ապա այս քաղաքանությունը թերևս այդքան էլ հեռանկարային չէ, որովհետև մենք շատ ճկուն ենք, շատ հավատարիմ ենք մեր գործընկերների և գորընկերությունների նկատմամբ:
Մենք շատ ուզում ենք խորացնել հարաբերությունները մեր գործընկերների հետ տարբեր ուղղություններով, բայց, իհարկե, այդ ջանքերը չեն կարող լինել մեր ինքնիշխան իրավունքի հաշվին, ավելի լայն ասեմ՝ մեր ինքնիշխանության հաշվին՝ այս կամ այն հարցում ունենալու հետևյալ դիրքորոշումը:
Հետևաբար, եթե արհեստական է, և դա ինքնիրավչություն է՝ այդ մաքսակետում գտնվող իքս մաքսավորի կողմից արված, սա կունենա քաղաքական լուծում: Եթե արհեստական է, ունի քաղաքական դրդապատճառ, այսպես ասած՝ շանտաժ Հայաստանի վրա, սա հեռանկարային չէ»,- ասաց նա:
Երրորդ շերտը, ըստ նախարարի, այն է, որ կարող է ապրանքը չհամապատասխանել թղթում գրված ապրանքի բնութագրին: Օրինակ՝ գրված է «կոնյակ», բայց բովանդակությունը դա չէ, կամ գրված է «կաթնամթերք», բայց կաթի բաղադրիչն ապրանքում չի համապատասխանում սահմանաված տոկոսին:
Հիշեցնենք, որ դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդները շուտով կարող են խնդիրներ ունենալ այդ երկրի օրենսդրության հետ: Նրանք արդեն սպառել են կամ շուտով կսպառեն Ռուսաստանում գտնվելու օրինական 90-օրյա ժամկետը, ինչից հետո կարող են հայտնվել վերահսկվող անձանց ռեեստրում: Բեռնափոխադրողները կառավարությունից պահանջում են բանակցել Ռուսաստանի հետ և 90-օրյա ժամկետը դարձնել 180 օր:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․