Կայացավ Միության անդամների հերթական եռամսյակային հանդիպումը
Լուրեր |
Մարտի 27-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ Հայաստանի գործատուների հանրապետական միության հերթական եռամսյակային հանդիպումը, որի շրջանակում տեղի ունեցավ քննարկում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ։
Հանդիպումը կազմակերպվել էր նախարարի նախաձեռնությամբ՝ Միության անդամների հետ անմիջական շփում ապահովելու և ոլորտում առկա խնդիրների համապարփակ քարտեզագրման նպատակով։
Հանդիպմանը
մասնակցում էին նաև ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Լուսինե
Քոչարյանը, Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը և Միության անդամ հանդիսացող գործարար համայնքի ներկայացուցիչներ և
ոլորտի փորձագետներ։
Հանդիպման
ընթացքում Միության նախագահ Վահագն Համբարձումյանը ներկայացրեց անդամների կողմից
բարձրացված հիմնական հարցերն ու մտահոգությունները։ Անդրադարձ կատարվեց մի շարք
առանցքային հարցերի, մասնավորապես՝ «Գործատուների միությունների մասին» ՀՀ
օրենքում ակնկալվող փոփոխություններին, աշխատանքային օրենսդրության կիրառման
ընթացքում առաջացող գործնական խնդիրներին, ինչպես նաև աշխատանքային
իրավահարաբերությունների կարգավորման ոլորտում նախատեսվող առաջիկա
փոփոխություններին և դրանց հնարավոր ազդեցությանը գործարար միջավայրի վրա։
Առանձին
քննարկման առարկա դարձան աշխատանքի և զբաղվածության ոլորտում սահմանված
առաջնահերթությունները և այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես՝
ընդգծվեց աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրման
կարևորությունը, գործատու-աշխատող հարաբերությունների ակտիվացման
անհրաժեշտությունը, ինչպես նաև գործատուների և աշխատողների
իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների կիրառման կարևորությունը։
Հանդիպումն անցավ կառուցողական և բաց քննարկման մթնոլորտում, որի ընթացքում
մասնակիցները հարցուպատասխանի
ձևաչափով ստացան իրենց կողմից բարձրացված
հարցերի պատասխանները և ներկայացրին իրենց դիտարկումներն ու
առաջարկությունները՝ ուղղված ոլորտի բարելավմանը։
Արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն շարունակել երկխոսությունը
և համագործակցությունը՝ առկա խնդիրների արդյունավետ լուծման և իրականացվող բարեփոխումների
կատարելագործման նպատակով։
Միության նախագահ Վահագն Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց նախարարին բաց և կառուցողական երկխոսության ապահովման, ինչպես նաև գործարար համայնքի հետ անմիջական շփման պատրաստակամության համար։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․