«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է
Լուրեր |
5․174․990 դրամ․ ահա այսքան է կազմել «Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա արդյունքը, որն ամբողջությամբ ուղղվել է «AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնի համակազմակերպիչ «Կանայք կլիմայում և էներգետիկայում» (WiCE) ՀԿ-ին։ Հիշեցնենք, որ Հեքըթոնի նպատակն էր խթանել արհեստական բանականության հիմքով գործիքների և լուծումների մշակումը, որոնք կնպաստեն կենսաբազմազանության պահպանությանը և ոլորտի տեղական ու միջազգային խնդիրների հաղթահարմանը։
«Մի դրամի ուժի» 2025 թ-ի վերջին՝ դեկտեմբեր ամսվա ողջ արդյունքն ուղղվելու է «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղ ունեցող երեխաների բուժման ծախսերը հոգալու նպատակով։
Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ հավատով ու մեծ լավատեսությամբ են այս անգամ ևս համագործակցում «Սիթի օֆ Սմայլի» հետ և լիահույս են, որ հազարավոր մարդկանց բարի կամքի շնորհիվ Իդրամի և IDBank-ի փոխանցած մեկ դրամներն անպայման օգնելու են երեխաներին հաղթահարել առողջական խնդիրները․ « «Մի դրամի ուժի» նպատակն է ցույց տալ, որ անգամ ամենափոքր ներդրումն ունի մեծ ազդեցություն, երբ այն հազարավոր մարդկանց է համախմբում։ Եվ հենց այդ միասնական բարությունն է, որ թույլ է տալիս իրական հրաշքներ ստեղծել։ Հավատում ենք, որ այս անգամ ևս հանրության ակտիվ մասնակցությունը թույլ կտա մեզ աջակցել ավելի շատ փոքրիկների» ,- նշեց Տաթևիկ Վարդևանյանը։
«Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանն ընդգծում է․ «Չափազանց բարձր ենք գնահատում բազմաթիվ տարիների մեր համագործակցությունը IDBank-ի և Idram-ի հետ՝ «Մի դրամի ուժի» շրջանակում։ Այս տարիների մեր համագործակցության արդյունքում հարյուրավոր քաղցկեղի դեմ պայքարող երեխաներ կարողացել են ստանալ Հայստանում առկա լավագույն բուժումն ու խնամքը՝ ընտանիքների կողմից առանց մեկ դրամ ծախսելու։ «Մի դրամի ուժի» նման նախաձեռնությունների աջակցությամբ է նաև, որ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամը կարողանում է շարունակել կյանքեր փրկող իր առաքելությունը»,-եզրափակեց Էսթեր Դեմիրճյանը։
Հիշեցնենք, որ «Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․