Աշխատաշուկայի ապագան ձևավորող հարթակը վերադառնում է. 5-րդ Career City Fest-ն ապրիլի 18-19-ին է
Լուրեր |
Ապրիլի 18-19-ին «Մերիդիան» էքսպո կենտրոնը կդառնա գործատուներին միավորող գլխավոր հարթակը. Career City Fest-ը վերադառնում է հոբելյանական՝ 5-րդ անգամ։
Այս տարի միջազգային Eventex Awards-ի կրկնակի ոսկե մրցանակակիր փառատոնը կենտրոնանում է սերունդների երկխոսության վրա՝ «Հինգ սերունդ, մեկ ռիթմ» խորագրի ներքո։

2023 թվականից Career City Fest-ը համախմբել է շուրջ 25,000 այցելուի և ավելի քան 200 առաջատար ընկերությունների և փորձագետների։ Այսօր Career City Fest-ը ձևավորվել է որպես տարածաշրջանում աշխատանքի և կարիերայի զարգացման ոլորտի խոշորագույն և ամենաազդեցիկ հարթակներից մեկը։ Իսկ այս տարի 10-ից ավելի թեմատիկ գոտիներով փառատոնի կառուցվածքը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր մասնակցի ստեղծել իր ամբողջական փորձառությունն՝ ըստ նախասիրությունների.

Networking և գործնական կապեր. CCF Expo, EVP Show. անմիջական երկխոսություն առաջատար գործատուների հետ։ Սա հարթակ է՝ ներսից ծանոթանալու ընկերությունների կորպորատիվ մշակույթին, արժեքներին ու թիմային առօրյային։
Կրթություն և հմտություններ. Future Career Conf, Growth Zone, CCF Battles, Coffee Talks. պանելային քննարկումներ, մասնագիտական ելույթներ, հանդիպումներ և բանավեճեր, որտեղ մասնակիցները ծանոթանում են տարբեր ոլորտների միտումներին, ոգեշնչվում, փորձարկում իրենց ունակությունները։
Ճանաչում և գնահատանք. CCF Awards. Փառատոնի ամփոփիչ իրադարձությունն է, որի շրջանակում հայտարարվում են փառառոնի ամենատպավորիչ գործատուները։

«Սա եզակի հարթակ է, որտեղ տեսնում ենք մեր երկրի ամբողջ ներուժը՝ որպես միասնական, արժեք ստեղծող և ապագան կերտող համակարգ։ Career City Fest-ը միավորում է հինգ սերունդ՝ վերաիմաստավորելու, թե ինչպես ենք աշխատելու, սովորելու և զարգանալու առաջիկա տասնամյակում»,-նշել է փառատոնի պրոդյուսեր Սերգեյ Ուսնունցը։ Ըստ Սերգեյ Ուսնունցի՝ փառատոնի ռազմավարական նպատակներն են ձևավորել ընդհանուր լեզու գործատուների ու մասնագետների միջև, զարգացնել առաջնորդության մշակույթը և նպաստել Հայաստանի մարդկային կապիտալի երկարաժամկետ աճին։
Career City Fest-ը միավորում է գործատուներին, մասնագետներին և երիտասարդներին մեկ հարթակում՝ ձևավորելու աշխատանքի և կարիերայի ապագայի միասնական օրակարգ։ Այն ստեղծում է համագործակցության նոր մշակույթ, ձևավորում ընդհանուր լեզու տարբեր սերունդների միջև և դառնում Հայաստանի մարդկային կապիտալի զարգացման կարևոր շարժիչներից մեկը։ Փառատոնի մուտքն ազատ է՝ նախնական գրանցմամբ։ (Գրանցվել այստեղ)։
Փառատոնի կարևորագույն իրադարձություններից մեկը կլինի World’s Top Speakers in Armenia մաստերկլասը։ Հատուկ հրավերով Հայաստան կժամանի Դանիել Սիբերգը՝ Google-ի և Huawei-ի նախկին գործադիր ղեկավարը։ Emmy®-ի առաջադրված լրագրողն ու բրենդինգի միջազգային փորձագետի ելույթի թեման է «Հաջորդ սերնդի ընկերություն. ինչպես ստեղծել մշակույթ, որը գրավում է բոլոր սերունդներին»։
Մաստերկլասը կներկայացնի գործնական մոտեցումներ՝ կառուցելու կայուն տաղանդների համակարգեր և ձևավորելու ուժեղ կազմակերպական մշակույթ, որտեղ յուրաքանչյուր սերունդ իրեն զգում է արժևորված, ներգրավված և ունի զարգացման իրական հնարավորություններ։ Մաստեր կլասին մասնակցության տոմս ձեռք բերելու և այլ մանրամասների համար այցելե՛ք․ https://wtsa.am/։

Փառատոնի կազմակերպիչն է Skill Event Marketing ընկերությունը, որը 2016 թվականից իրականացրել է ավելի քան 600 միջոցառում և ընդգրկվել միջոցառումների ոլորտի աշխարհի լավագույն 100 գործակալությունների ցանկում (Eventex Index):
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․