ԵՄ-ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը 2025-ին կրճատվել է ավելի քան մեկ երրորդով
Լուրեր |
2025 թվականին ԵՄ անդամ երկրներում ապաստան է հայցել 2850 ՀՀ քաղաքացի:
Եվրամիության անդամ երկրներում ապաստան հայցող Հայաստանի քաղաքացիների թիվը 2025 թվականին էականորեն նվազել է։ Այդ մասին սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը՝ հղում կատարելով Եվրոստատի տվյալներին։
Նրա փոխանցմամբ՝ 2025 թվականին ԵՄ անդամ երկրներում ապաստան է հայցել 2850 ՀՀ քաղաքացի, ինչը ավելի քան 34 տոկոսով պակաս է 2024 թվականի ցուցանիշից, երբ այդ թիվը կազմել էր 4330։ Միաժամանակ, այն շուրջ 46 տոկոսով ցածր է 2009–2017 թվականների տարեկան միջին ցուցանիշից, որը կազմել է մոտ 5280 քաղաքացի։
Եղոյանը նշել է, որ վերջին տասնամյակների ընթացքում ավելի քիչ ապաստան հայցելու դեպքեր գրանցվել են միայն 2020 և 2021 թվականներին, ինչը պայմանավորված էր կորոնավիրուսի համավարակով, լոքդաուններով և օդային ուղևորափոխադրումների կտրուկ կրճատմամբ։
Պատգամավորի գնահատմամբ՝ ապաստան հայցողների թվի նվազման միտումը կարող է շարունակվել նաև առաջիկա տարիներին՝ առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման պայմաններում։
Նա նաև արձագանքել է այն տեսակետներին, թե նվազումը կարող է պայմանավորված լինել Եվրամիություն մեկնելու սահմանափակումներով։ Ըստ ներկայացված տվյալների՝ 2025 թվականին 2024-ի համեմատ Հայաստանից ԵՄ օդային ճանապարհով ուղևորափոխադրումների թիվն աճել է շուրջ 178 հազարով, որից 87 հազարը՝ մեկնումների, իսկ 91 հազարը՝ ժամանումների աճն է։
Եղոյանի խոսքով՝ դա վկայում է, որ ԵՄ հասնելու ֆիզիկական հնարավորությունները չեն նվազել, այլ նվազել է այնտեղ ապաստան հայցելու և մնալու անհրաժեշտությունը կամ ցանկությունը։ Նրա գնահատմամբ՝ 2025 թվականն այդ առումով կարելի է համարել բեկումնային։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․