IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Khaleej Times-ին
Լուրեր |
IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը հարցազրույց է ունեցել աշխարհահռչակ ճանաչում ունեցող թերթի՝ Khaleej Times-ի հետ։ IDBank-ի ծառայությունների
թվայնացման կարևորության, միջազգային համագործակցությունների, նոր ծառայությունների,
ապագայի անելիքների և Բանկի համար նշանակալի այլ կարևոր թեմաների մասին է խոսել Մհեր
Աբրահամյանն իր հարցազրույցում։
Մասնավորապես նա նշել է, որ IDBank-ի բանկային ծառայությունների ավելի
քան 90%-ն այժմ կատարվում է առցանց՝ թվային եղանակով, սակայն դրան զուգահեռ բանկը պահպանում
է նաև բանկոմատների և տերմինալների ցանցը թե՛ Երևանում, թե՛ մարզերում՝ կանխիկ գործարքների
պահանջը բավարարելու համար։
«IDBank-ը նաև հայաստանյան QR վճարային Էկոհամակարգի առաջատարն է՝
Իդրամի հետ համագործակցությամբ։ Մենք առաջինն էինք Հայաստանում, որ ներկայացրինք «Գնիր
հիմա, վճարիր հետո (BNPL)» պրոդուկտը։ Մեր հաճախորդները կարող են գնումներ կատարել,
օգտվել վճարման այս տարբերակից, ստանալ հետվճարներ և բոնուսներ, ու այս ամենը մեկ էկոհամակարգում»,
- հարցազրույցում նշել է Մհեր Աբրահամյանը։
Նա նաև կարևորել է Բանկի համագործակցությունը միջազգային գործընկերների
հետ, մասնավորապես առանձնացնելով ԱՄԷ-Հայաստան համագործակցությունը։ Վերջին տարիներին
համագործակցությունն ընդլայնվել է, օրինակ, զբոսաշրջության, ֆինանսների, էներգետիկայի
և գյուղատնտեսության ոլորտներում։ Բացի այդ, Բանկի գործընկեր Իդրամը վերջերս հայտարարեց
AliPay+-ի հետ համագործակցության մասին, որ հնարավորություն է տալիս Հայաստան եկած
զբոսաշրջիկներին շուրջ 25․000 վաճառակետերում QR վճարումներ կատարել։
Հարցազրույցի մանրամասներին կարող եք ծանոթանալ Khaleej
Times-ի հոդվածում։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․