Թատրոնի ապագան կախված է թատրոնի մարդկանց ազնվությունից․ ԿԳՄՍ նախարարի շնորհավորանքը
Լուրեր |
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով՝ անդրադառնալով թատրոնի դերին և զարգացման ուղղություններին։
Ուղերձում ասվում է. «Թատրոնի համաշխարհային օրը տոն է, որը միավորում է բեմարվեստի ստեղծագործողներին, արվեստագետներին և հանդիսատեսին։
Թատրոնը, լինելով արվեստի ամենազգայուն ձևերից մեկը, միշտ արձագանքել է ժամանակի ընթացքին՝ արտահայտելով թե՛ հասարակության մտահոգությունները, թե՛ անհատի ներքին հակասությունները։ Ուստի, այս օրը ևս մեկ առիթ է՝ արժևորելու թատրոնի դերը հասարակության կյանքում, հիշելու դրա ձևավորման ճանապարհն ու այն ստեղծագործական ժառանգությունը, որը մեզ է փոխանցվել դարերի խորքից:
Թատրոնը կենդանի արվեստ է, որն արձագանքում է ժամանակի շնչին, հասարակության մտահոգություններին և մարդու որոնումներին։ Այն ոչ միայն պատմում է պատմություններ, այլև ձևավորում է մտածողություն, խթանում երկխոսությունն ու օգնում մարդուն ճանաչել ինքն իրեն և շրջապատը։ Եվ հենց այդ պատճառով է, որ թատրոնը մշտապես պահանջում է նոր լեզու, նոր արտահայտչաձևեր և մոտեցումներ, որոնք կկարողանան խոսել ժամանակակից հանդիսատեսի հետ։
Այսօր առանձնահատուկ նշանակություն ունի բեմում ժամանակակից դրամատուրգիայի ներկայությունը։ Ժամանակակից գրականության ներգրավումը հնարավորություն է տալիս թատրոնին չկորցնել կապը իրականության հետ և շարունակել խոսել արդիական խնդիրների մասին՝ առանց խուսափելու դրանց բարդությունից։ Միաժամանակ, մեծ նշանակություն ունի դասական ժառանգության նորովի մեկնաբանությունը։ Դասական գործերը մշտապես արդիական են, երբ ներկայացվում են ժամանակակից բեմական լեզվով և ստեղծագործական նոր մեկնաբանություններով։ Այդպիսի մոտեցումը հնարավորություն է տալիս պահպանելու մշակութային ժառանգությունը՝ միաժամանակ ապրեցնելով այն նոր սերունդների համար։
Անդրադառնալով Թատրոնի օրվան՝ անհրաժեշտ է հիշատակել նաև թատերական արվեստի հայ երախտավորների անունները: Այս տարի լրանում է նշանավոր արվեստագետներ Մետաքսյա Սիմոնյանի, Ժենյա Ավետիսյանի, Արմեն Խանդիկյանի, Արա Երնջակյանի, թատերագետներ Հենրիկ Հովհաննիսյանի, Լուիզա Սամվելյանի հոբելյանները, որոնց վաստակը, անկասկած, նշանավորում է հայ թատերարվեստի փառավոր անցյալն ու լուսավոր ապագան:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ թատերական գործիչներին տոնի կապակցությամբ։ Թատրոնի ապագան, ինչպես և ներկան, մեծապես կախված են թատրոնի մարդկանց ազնվությունից, ստեղծագործական խիզախությունից և ժամանակի հետ անկեղծ երկխոսություն վարելու պատրաստակամությունից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․