Կոնֆլիկտը լուծված է քաղաքական առումով, բայց սոցիալ-հոգեբանական առումով հնարավոր չէ անջատիչն անջատել. այն պարբերաբար արտահայտվում է Հայաստանում ու Ադրբեջանում՝ անգամ ղեկավարների մակարդակով. Փաշինյան
Լուրեր |
Պետք է լինել պատմության ոչ թե սպառող, այլ պատմության ստեղծող:
Մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, այդ երևույթի հետ չենք առնչվել երբեք։ Անգամ անկախությանը նախընթաց շրջանում մեր հարաբերությունների հիմքը եղել է կոնֆլիկտը։ Այս մասին «Օրբելի» կենտրոնի կազմակերպած ֆորումի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք անկախություն ենք ստացել կոնֆլիկտից բխած էներգետիկայի շնորհիվ։ Ավելի քան երեսուն տարվա կոնֆլիկտը լուծված է քաղաքական առումով, բայց սոցիալ-հոգեբանական առումով հնարավոր չէ անջատիչն անջատել ու արգելակները կանգնեցնել։ Դրա համար այն պարբերաբար արտահայտվում է ժամանակ առ ժամանակ Հայաստանում ու Ադրբեջանում՝ մամուլի, փորձագետների ու անգամ երկրների ղեկավարների մակարդակով, դրա հետ պետք է հարաբերվենք», - հայտարարել է նա:
«Պետք է լինել պատմության ոչ թե սպառող, այլ պատմության ստեղծող»,- հավելել է Փաշինյանը:
«Սա չի նշանակում, որ մենք պետք է մոռանանք պատմությունը, բայց չպետք է նաև դառնանք պատմությունը վերարտադրող»,-ասել է նա:
Նշենք, որ երեկ Ալիևը հայտարարել է, որ «չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ. այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն»:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․