Թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են արտադրողներին հուզող հարցերը և բարձրացված խնդիրները
Լուրեր |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանի գլխավորությամբ կայացել է հանդիպում թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ։
Ինչպես հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրողներին հուզող հարցերը և բարձրացված խնդիրները։ Ներկայացվել են նաև վերջերս ընդունված պետական աջակցության ծրագրերը, որոնց շրջանակում նախատեսվում է՝
- տեքստիլի հումքի ներկրման նպատակով բանկերից և վարկային կազմակերպություններից ստացվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում.
- տեքստիլ ոլորտում սերտիֆիկատների ձեռքբերման ծախսերի փոխհատուցում։
Առանձին անդրադարձ է կատարվել նաև միջազգային ցուցահանդեսներին տեղական արտադրողների մասնակցության պետական աջակցությանը, որն ուղղված է նոր շուկաների բացմանը և համագործակցությունների ընդլայնման նոր հնարավորությունների ստեղծմանը։
Էդգար Զաքարյանը վերահաստատել է նախարարության պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը ոլորտի ներկայացուցիչների հետ՝ նպաստելով արտադրական ներուժի մեծացմանը, բարձրացված խնդիրների լուծմանը և արտահանման խթանմանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․