Tesla-ն տարվա երրորդ եռամսյակում էլեկտրական ավտոմեքենաների մատակարարումներն ավելացրել է 7.4%-ով
Լուրեր |
Ամերիկյան Tesla Inc. ընկերությունը 2025 թվականի երրորդ եռամսյակում էլեկտրական ավտոմեքենաների մատակարարումները ավելացրել է 7.4%-ով՝ հասնելով ռեկորդային 497.099 միավորի:
Այս մասին նշված է ընկերության հաղորդագրության մեջ։
Ըստ Visible Alpha-ի կողմից հարցված վերլուծաբանների միջին կանխատեսման՝ սպասվում էր 443.919 մեքենայի մատակարարում: FactSet-ի մասնագետները կանխատեսել էին 456 հազար, իսկ Bloomberg-ը՝ 439.612։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մատակարարումները կազմել էին 462.890 միավոր։
Բյուջետային Model 3 և Model Y մոդելների վաճառքը կազմել է 481.166, իսկ մնացած մոդելներինը՝ 15.933։
Վաճառքի աճը մասամբ պայմանավորված էր նրանով, որ գնորդները փորձում էին օգտվել 7.5 հազար դոլար չափով հարկային արտոնությունից, որը գործում էր էլեկտրամեքենաների գնման համար։ Ինչպես նշում է MarketWatch-ը, արտոնության ժամկետը ավարտվել է սեպտեմբերի վերջին։
Tesla-ի ավտոմեքենաների արտադրությունը հուլիս-սեպտեմբեր ամիսներին նվազել է 4.8%-ով՝ հասնելով 447.45 հազար միավորի։ Դրանցից 435.826-ը Model 3 և Model Y մոդելներն են, իսկ մնացած 11.624-ը՝ մյուս մոդելները։
Ընկերությունը երրորդ եռամսյակի ամբողջական ֆինանսական հաշվետվությունը կհրապարակի հոկտեմբերի 22-ին, շուկայի փակվելուց հետո։
2025 թվականի սկզբից Tesla-ի շուկայական արժեքն աճել է 14%-ով։
Աղբյուր՝ B24
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․