Տարածքային կառավարման և ջրային ոլորտների բյուջեն կնվազի 4.4 մլրդ դրամով
Լուրեր |
Հայաստանի պետական բյուջեից տարածքային կառավարման և ջրային ոլորտներին 2026 թվականի համար կհատկացվի 178 մլրդ դրամ:
Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ 2025 թվականի համեմատ այդ հատկացումը 4.4 մլրդ դրամով պակաս է:
«Նախկին կատարողականներից ելնելով՝ որոշակի նվազեցումներ ենք առաջարկել տարբեր միջոցառումների գծով: Հիմնական ավելացումը տարածքային զարգացում ծրագրով է, որը 10 մլրդ դրամ է կազմում, որից 9 մլրդ դրամը համայնքներին հատկացվող դոտացիաներն են, որոնք հաշվարկվում են ընդհանուր բյուջեի չափի որոշակի համամասնությամբ»,- ասաց նախարարը:
Նախարարն ընդգծեց, ինչպես բոլոր պետական մարմիններում, այնպես էլ մարզպետների աշխատակազմերում տեխնիկական հագեցվածության գումարներ չեն հատկացվել:
«Ընդհանուր ապարատային ծախսերն իրենց հասանելիք գումարներից նվազեցրել ենք 4 տոկոսով, և մարզպետարանների մեծամասնությունում, բացառությամբ՝ Կոտայքի մարզում, ունենք չնչին նվազեցումներ՝ 1-2 մլն դրամի չափով»,- նշեց Հովհաննիսյանը:
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ընթանում են «ՀՀ 2026թ․ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները: Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2026-ին նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․